Ավգուստ Բեբել
Ավգուստ Ֆերդինանդ Բեբել (գերմ.՝ August Ferdinand Bebel, փետրվարի 22, 1840 — օգոստոսի 13, 1913), գերմանացի սոցիալիստական շարժումի գործիչ և Գերմանիայի Ժողովրդավար կուսակցության հիմնադիրներից մեկը։
Քաղվածքներ
խմբագրել- Նախապաշարումներից հրաժարվելը ճշմարտությունը ճանաչելու առաջին պայմանն է[1]։
- Ամուսնությունը կնոջ համար երիտասարդության ճշմարիտ աղբյուր է[2]։
- Մարդու էության մեջ խորապես արմատավորված պահանջմունքներից մեկը ձգտումն է դեպի զբաղմունքների ընտրության ու դրանց բազմազանության ազատությունը[3]։
- Լիակատար ազատության վրա հիմնված և դեմոկրատական հավասարության սկզբունքով կազմակերպված աշխատանքը, որի ժամանակ բոլորը մեկի համար են և մեկը՝ բոլորի, որի ժամանակ տիրապետում է համերաշխության սկզբունքը, կառաջացնի ստեղծագործելու հրճվանք և մրցություն, որպիսին հնարավոր չէ գտնել արդի տնտեսական համակարգերից և ոչ մեկում[3]։
- Կրոնական դոգմաներն ու ուսմունքներն ավեի ու ավելի կսասանվեն այն բանի համեմատ, որքան բնագիտական գիտելիքների և կուլտուր-պատմական հետազոտությունների յուրացումը մատչելի կդառնա մարդկանց ավելի ու ավելի լայն շրջանների համար[3]։
- Մարդ աշխարհ է գալիս բազում հակումներով ու բնավորության գծերով, որոնց զարգացումը խիստ զգալիորեն կախված է շրջապատող պայամաններից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել