Արաքս (գրող)
հայ արձակագիր, մանկագիր, խմբագիր
Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան, 1903, դեկտեմբերի 25 - 1978, հունիսի 15), հայ արձակագիր, մանկագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։
Քաղվածքներ
խմբագրել- Ոգևորությունը մարդուն դարձնում է ճարտասան[1]։
- Պահեր կան, որ դարեր են չափում...[1]
- Մարդը ծնվում է, որ աշխարհին իմաստ ու գեղեցկություն տա[1]։
- Մարդ երբ մտատանջության մեջ է լինում, թեթևանալու համար ցանկանում է մի մոտիկ մարդու հետ բաժանել մտքերը[1]։
- Սիրո հետ ծնվում է նաև մեծ վստահություն և հավատ[1]։
- Մարդն առանց կարդալու և գիտության կիսատ մարդ[1]։
- Կեցաղը բավական դժվար է կառուցվում, հաճախ հինն ու նորը բախվում են, կատաղի պայքարով է հաղթահարվում հինը[1]։
- Մեր ժամանակը և մեր ժամանակի մարդուն հասկանալու համար հարկավոր է հարուստ հույզեր ու մտածողություն ունենալ[1]։
- Ջահել սիրտը սիրել է ուզում, մանավանդ, որ մի օր ուզած թռչունը գալիս է, սրտի լարին կանգնում[1]։
- Քանի գործ կա, մարդը շնչում է, նրան հանգիստ չկա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել