Արևելահայերեն շուտասելուկներ
(Վերահղված է Արեւելահայերէն շուտասելուկներից)
Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ոՉ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ
Ա ա
խմբագրել- Ասատո՛ւր, սուր-սուր մասուր տուր,
Սուր-սուր մասուր տուր, Ասատո՛ւր։ - Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին։
Գ գ
խմբագրել- Գառը գարնան, ձյունը ձմռան։
- Գնել, նել, այ նել,
Հեշտ չէ հիմա գիրք գնել,
Գնա ու տես խանութում
Ի՜նչ գրքեր են, ի՜նչ գներ։
Ի ի
խմբագրել- Իմ կարծիքը
- քո կարծիքին
- համակարծիք
- կարծելով ես
- կարծում եմ
- իմ կարծիքը
- քո կարծիքին
- համակարծիք
- կարծիք չի։
Զ զ
խմբագրել- Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր[1]։
Լ լ
խմբագրել- Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծում եմ շատ չի քաշի։
Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...
Ծ ծ
խմբագրել- Ծեր Ծատուրի տանձի ծառին,
Տասը ծանր տանձ կար ծերին։ - Ծիտը ծառին ծլվլում է՝ ծիվ, ծիվ, ծիվ։
- Ծիտը ծովից ջուր բերեց իր ճուտին ծարավ,
Ծառի ճյուղից ճուտը տեսավ, ճիկ-ճիկ արավ։ - Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
- Ծիտը ճառ էր ճռում, ճայը ծառներ ճղճղում։
Կ կ
խմբագրել- Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն։ - Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։
- Կարմի՛ր կովիկ,
Կաթ տու՛ր, կարագ,
Արտա՛կ, արի՛
Ու կե՛ր արագ։ - Կչկչան է ճուտը չալ,
Չալ է ճուտը կչկչան։
Հ հ
խմբագրել- Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով։
Ձ ձ
խմբագրել- Ձին ձորում, Ջորին ջրում։
- Ձուկը, մուկը մէկ տապակ,
Մուկը, ձուկը՝ մէկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
Մուկը թալեմ, ձուկը ուտեմ։
Ճ ճ
խմբագրել- Ճուտը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը[1]։
- Ճայի ճուտը, կերավ ծտի ճտի կուտը։
Մ մ
խմբագրել- Մարդը Աստծու մոտ եղավ –
Մարդուց Աստծու հոտ եկավ,
Մարդը մարդու մոտ եղավ –
Մարդուց մարդու հոտ եկավ,
Մարդը վարդի մոտ եղավ -
Մարդուց վարդի հոտ եկավ։
Որտե՞ղ եղար, տմարդի,
Որ նամարդի հոտ եկավ։ - Մեր դռան տասը մանր տանձի ծառը ձեր դուռը,
Ձեր դռան տասը ծանր տանձի ծառը մեր դուռը։ - Մեր տան առաջ՝
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ՝
Մեր տան առաջ։ - Մեր տանը կայ եօթ կարմիր պարկ,
Եօթ կարմիր պարկին՝ եօթ կարմիր պարկակապ։
Ձեր տա՞նն էլ կայ եօթ կարմիր պարկ,
Եօթ կարմիր պարկին՝ եօթ կարմիր պարկակապ։ - Մի ջուխտ չարուխ դրի ջուր,
Թրջավ՝ թող թրջի,
Չթրջավ, թող չթրջի։ - Մկրատ տուր մտրակ տամ, մտրակ տուր մկրատ տամ։
- Մուկ թողեմ ձուկ ուտեմ, ձուկ թողեմ մուկ ուտեմ։
- Մուկը մատը մատին կտա, տան կարասը պատին կտա։
Շ շ
խմբագրել- Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ։
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ։ - Շունը շռեց Շմավոնի շալվարին։
- Շուշանիկը սուս անի,
նստի մոտը Սուսանի[1]։
Չ չ
խմբագրել- Չոր ցցին՝ սառ տանձաջուր,
Չալ ծտին՝ չար ծտաճուտ։
Պ պ
խմբագրել- Պապը պատի տակ, տատը պատի տակ։
Ջ ջ
խմբագրել- Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
Զուր եք այդտեղ քջուջում,
Եկեք ինձնից ստացեք
Ընտիր ցորեն ու ջինջ ջուր։
Ս ս
խմբագրել- Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին՝ սարի ուսին։
Ց ց
խմբագրել- Ցոլակը ցատկեց ցից ցանկապատից,
ցանկապատը ցնցվեց Ցոլակի ցատկից[2]։
Ու ու
խմբագրել- Ուլը մի բուռ ուռ ոլորեց՝
Ուռ առ ոլոր, ուռ առ ոլոր։ - Ունի չունի, ունի չունի,
Լիքը բան կա, որ չունի,
Բայց,որ չունի ինչ անի։
Փ փ
խմբագրել- Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը։
- Փչեց հովիկ, փոքրի՛կ Հովիկ, հանդ տար կովիկ,
Հանդ տար կովիկ, փոքրի՛կ Հովիկ, փչեց հովիկ։
Ք ք
խմբագրել- Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ։ - Քեռի, էն անուշ ալրեն ելի ա՛ռ,
Էն անուշ ալրե՛ն, ելի՛, ա՛ռ, քեռի՛։ - Քեռու ջորու ձախ ճուռը ծուռ է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Վաչագան Ա. Սարգսյան, Խաղագիրք-2, Երևան, «Լեզվագետ» կենտրոն, 1999, 336 էջ։ Էջեր 181-186
- ↑ Վաչագան Ա․ Սարգսյան. Այբբենարան։ «Մանմար» հրատ.։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար (2006-2019, վերահրատարակվել է ամեն տարի)։ Էջ 24