Արևելահայերեն շուտասելուկներ

Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ոՉ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ

  • Ասատո՛ւր, սուր-սուր մասուր տուր,
    Սուր-սուր մասուր տուր, Ասատո՛ւր։
  • Ավելն ասաց ավելին՝
    Չփափագես ավելին,
    Քանի սենյակ էլ մաքրես՝
    Չես հասնի ցախավելին։
  • Գառը գարնան, ձյունը ձմռան։
  • Գնել, նել, այ նել,
    Հեշտ չէ հիմա գիրք գնել,
    Գնա ու տես խանութում
    Ի՜նչ գրքեր են, ի՜նչ գներ։
  • Իմ կարծիքը
քո կարծիքին
համակարծիք
կարծելով ես
կարծում եմ
իմ կարծիքը
քո կարծիքին
համակարծիք
կարծիք չի։
  • Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր[1]։
  • Լավաշն ասաց լավաշին՝
    Հրավիրված եմ խաշի,
    Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
    Կարծում եմ շատ չի քաշի։
    Գնացին բայց ետ չեկան
    Լավաշները այն խաշից...
  • Ծեր Ծատուրի տանձի ծառին,
    Տասը ծանր տանձ կար ծերին։
  • Ծիտը ծառին ծլվլում է՝ ծիվ, ծիվ, ծիվ։
  • Ծիտը ծովից ջուր բերեց իր ճուտին ծարավ,
    Ծառի ճյուղից ճուտը տեսավ, ճիկ-ճիկ արավ։
  • Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
  • Ծիտը ճառ էր ճռում, ճայը ծառներ ճղճղում։
  • Կատուն գնաց կաթնատուն,
    Ասաց՝ այ լավ կատվատուն,
    Ամոթ էլ է, չգիտեմ
    Ո՞վ է շռայլ կաթնատուն։
  • Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։
  • Կարմի՛ր կովիկ,
    Կաթ տու՛ր, կարագ,
    Արտա՛կ, արի՛
    Ու կե՛ր արագ։
  • Կչկչան է ճուտը չալ,
    Չալ է ճուտը կչկչան։
  • Համով, համով, համով, համով,
    Համով ծամոն ունի Համոն,
    Համով ծամոն ծախող Համոն
    Իր ծամոնն է ծամում համով։
  • Ձին ձորում, Ջորին ջրում։
  • Ձուկը, մուկը մէկ տապակ,
    Մուկը, ձուկը՝ մէկ տապակ,
    Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
    Մուկը թալեմ, ձուկը ուտեմ։
  • Ճուտը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը[1]։
  • Ճայի ճուտը, կերավ ծտի ճտի կուտը։
  • Մարդը Աստծու մոտ եղավ –
    Մարդուց Աստծու հոտ եկավ,
    Մարդը մարդու մոտ եղավ –
    Մարդուց մարդու հոտ եկավ,
    Մարդը վարդի մոտ եղավ -
    Մարդուց վարդի հոտ եկավ։
    Որտե՞ղ եղար, տմարդի,
    Որ նամարդի հոտ եկավ։
  • Մեր դռան տասը մանր տանձի ծառը ձեր դուռը,
    Ձեր դռան տասը ծանր տանձի ծառը մեր դուռը։
  • Մեր տան առաջ՝
    Կանաչ կակաչ,
    Կանաչ կակաչ՝
    Մեր տան առաջ։
  • Մեր տանը կայ եօթ կարմիր պարկ,
    Եօթ կարմիր պարկին՝ եօթ կարմիր պարկակապ։
    Ձեր տա՞նն էլ կայ եօթ կարմիր պարկ,
    Եօթ կարմիր պարկին՝ եօթ կարմիր պարկակապ։
  • Մի ջուխտ չարուխ դրի ջուր,
    Թրջավ՝ թող թրջի,
    Չթրջավ, թող չթրջի։
  • Մկրատ տուր մտրակ տամ, մտրակ տուր մկրատ տամ։
  • Մուկ թողեմ ձուկ ուտեմ, ձուկ թողեմ մուկ ուտեմ։
  • Մուկը մատը մատին կտա, տան կարասը պատին կտա։
  • Շահը շահին ասաց՝ շահ,
    Կլինի՞ շահը անշահ։
    Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
    Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ։
  • Շունը շռեց Շմավոնի շալվարին։
  • Շուշանիկը սուս անի,
    նստի մոտը Սուսանի[1]։
  • Չոր ցցին՝ սառ տանձաջուր,
    Չալ ծտին՝ չար ծտաճուտ։
  • Պապը պատի տակ, տատը պատի տակ։
  • Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
    Զուր եք այդտեղ քջուջում,
    Եկեք ինձնից ստացեք
    Ընտիր ցորեն ու ջինջ ջուր։
  • Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին՝ սարի ուսին։
  • Ցոլակը ցատկեց ցից ցանկապատից,
    ցանկապատը ցնցվեց Ցոլակի ցատկից[2]։
  • Ուլը մի բուռ ուռ ոլորեց՝
    Ուռ առ ոլոր, ուռ առ ոլոր։
  • Ունի չունի, ունի չունի,
    Լիքը բան կա, որ չունի,
    Բայց,որ չունի ինչ անի։
  • Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը։
  • Փչեց հովիկ, փոքրի՛կ Հովիկ, հանդ տար կովիկ,
    Հանդ տար կովիկ, փոքրի՛կ Հովիկ, փչեց հովիկ։
  • Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
    Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
    Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
    Ճաքած նռան բաց դռան մեջ։
  • Քեռի, էն անուշ ալրեն ելի ա՛ռ,
    Էն անուշ ալրե՛ն, ելի՛, ա՛ռ, քեռի՛։
  • Քեռու ջորու ձախ ճուռը ծուռ է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել


Արտաքին հղումներ

խմբագրել