Առնո Բաբաջանյան
հայ դաշնակահար, կոմպոզիտոր
(Վերահղված է Բաբաջանյան, Առնոից)
Առնո Բաբաջանյան (հունվարի 1, 1921, Երևան — նոյեմբերի 11, 1983, Մոսկվա), հայ կոմպոզիտոր և դաշնակահար։
Քաղվածքներ
խմբագրել- Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել։ Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի։ Այո, ես պաշարված եմ հնչյուններով։ Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ։ Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված։ Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում։ Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին[1]։
- Ի պատասխան Հայկ Խաչատրյանի հարցին, թե նա ազատ ժամերին ինչով է զբաղվում
Քաղվածքներ Առնո Բաբաջանյանի մասին
խմբագրել- Առնոն խոշորագույն դաշնակահար կլիներ, եթե զբաղվեր այդ գործով։
- Սվյատոսլավ Ռիխտեր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լեհաստանյան ճամփորդությունների ժամանակ Առնո Բաբաջանյանը նվագում էր ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև Շոպենի, Դեբյուսիի, Ռախմանինովի երկերը։ Նվագում էր անթերի, և ինձ զարմացնում էր նրա ձախ ձեռքը, որն առանձնանում էր պոլիֆոնիկ հատվածներում, անխափան տեխնիկան, հնչյունը, դրա արտասովոր մասշտաբային հնչողությունը։
- Մեդեա Աբրահամյան, թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Առնո Հարությունի Բաբաջանյանը մեր դարաշրջանի անվանի և տաղանդավոր երաժիշտներից է։ Նա օժտված է մեծ կոմպոզիտորական շնորհներով։ Նրա դաշնակահարի տվյալներն արժանի են ամենաբարձր դրվատանքի։ Նա բազմակողմանի և հիմնավոր կրթություն ունեցող երաժիշտ է:
- Դմիտրի Շոստակովիչ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց հնօրյա զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 50. ISBN 4702080201.