Ավգուստ Բեբել

(Վերահղված է Բեբելից)

Ավգուստ Ֆերդինանդ Բեբել (գերմ.՝ August Ferdinand Bebel, փետրվարի 22, 1840 — օգոստոսի 13, 1913), գերմանացի սոցիալիստական շարժումի գործիչ և Գերմանիայի Ժողովրդավար կուսակցության հիմնադիրներից մեկը։

Ավգուստ Բեբել

Քաղվածքներ

խմբագրել
  • Նախապաշարումներից հրաժարվելը ճշմարտությունը ճանաչելու առաջին պայմանն է[1]։
  • Ամուսնությունը կնոջ համար երիտասարդության ճշմարիտ աղբյուր է[2]։
  • Մարդու էության մեջ խորապես արմատավորված պահանջմունքներից մեկը ձգտումն է դեպի զբաղմունքների ընտրության ու դրանց բազմազանության ազատությունը[3]։
  • Լիակատար ազատության վրա հիմնված և դեմոկրատական հավասարության սկզբունքով կազմակերպված աշխատանքը, որի ժամանակ բոլորը մեկի համար են և մեկը՝ բոլորի, որի ժամանակ տիրապետում է համերաշխության սկզբունքը, կառաջացնի ստեղծագործելու հրճվանք և մրցություն, որպիսին հնարավոր չէ գտնել արդի տնտեսական համակարգերից և ոչ մեկում[3]։
  • Կրոնական դոգմաներն ու ուսմունքներն ավեի ու ավելի կսասանվեն այն բանի համեմատ, որքան բնագիտական գիտելիքների և կուլտուր-պատմական հետազոտությունների յուրացումը մատչելի կդառնա մարդկանց ավելի ու ավելի լայն շրջանների համար[3]։
  • Մարդ աշխարհ է գալիս բազում հակումներով ու բնավորության գծերով, որոնց զարգացումը խիստ զգալիորեն կախված է շրջապատող պայամաններից[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-263-2. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ավգուստ Բեբել հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝