Գագիկ Վարդանյան (նկարիչ)
հայ նկարիչ
Գագիկ Թովմասի Վարդանյան (սեպտեմբերի 27, 1960, Երևան), հայ նկարիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Բացե՛ք ձեր աչքերը, բացե՛ք ձեր ականջները, հոտոտե՛ք օդը, շոշափե՛ք աշխարհը և ամուր սեղմե՛ք ձեր շուրթերը[1]։
- Մեծ դժբախտություն տեսած մարդկանց մոտ երջանիկ մարդիկ ժպիտ են առաջացնում[1]։
- Արվեստը շատ ավելի նեծ է, որպեսզի դառնա կրոն[1]։
- Արվեստագետը միշտ պետք է օպոզիցիայում լինի, բայց ոչ ընդիմադիր կուսակցության անդամ[1]։
- Ճշմարտությունը միշտ գեղեցիկ է, բայց գեղեցիկը միշտ չէ, որ ճշմարիտ է[1]։
- Վան Գոգը արյունով էր նկարում[1]։
- Արվեստը ինձանից ուժեղ է։ Ես ուղղակի ծառայում եմ նրան, իմ ծառայության մեջ ես երջանիկ եմ ու ակնկալիքներ չունեմ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել