«Դոկտոր Ժիվագո» (ռուս.՝ Доктор Живаго), ռուս գրող Բորիս Պաստեռնակի վեպը։ Ստեղծվել է 10 տարվա ընթացքում՝ 1945-1955 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1957 թվականին՝ իտալերեն։ Վեպը հայերեն է թարգմանել Ս․ Խաչատրյանը 1990 թվականին[1]։

«Դոկտոր Ժիվագո» գրքի 1957 թ-ին իտալերեն հրատարակության շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Բախտավոր մարդ։ Այնպիսի տեսք ունի, որ նախանձում ես։ Այնինչ ապրում է ու չի զգում։
  • Ահա դուք վախենում եք՝ հարություն կառնե՞ք արդյոք, այնինչ արդեն հարություն եք առել, երբ ծնվել եք, և այդ բանը չեք նկատել։
  • Նրանք աշխատում էին չափից դուրս վեհանձն լինել միմյանց նկատմամբ, և դա բարդացնում էր ամեն ինչ։
  • Մարդը ծնվում է ապրելու, և ոչ թե կյանքի նախապատրաստվելու համար։
  • Խոսքն արծաթ է, լռությունը՝ ոսկի։
  • Իսկ մենք կյանքն ընդունում էինք որպես ռազմերթ. մենք ժայռեր էինք շուռ տալիս նրանց համար, ում սիրում էինք։
  • Ապրել՝ նշանակում է միշտ ձգտել առաջ, բարձրագույնին, կատարելությանը և հասնել դրան։
  • Երբեք, ոչ մի դեպքում չպետք է հուսահատվել։ Հուսալ և գործել՝ ահա մեր պարտականությունը դժբախտության մեջ։
  • Նա սիրում էր նրան սարսափելի, և խանդ էր զգում նրա վերաբերմունքից բաժակի հանդեպ, որից ջուր էր խմում, բարձի հանդեպ, որի վրա գլուխն էր դրել։
  • Ես խանդում եմ քո արդարանքի առարկաներին, մաշկիդ վրայի քրտինքի կաթիլներին, օդում տարածվող վարակիչ հիվանդություններին, որ կարող են կպչել քեզ և թունավորել քո արյունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 282. 


Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դոկտոր Ժիվագո հոդվածը նաև Վիքիպեդիայում: