Դորիս Մեյ Լեսսինգ (անգլ.՝ Doris May Lessing, օրիորդական ազգանունը՝ Թեյլոր (անգլ.՝ Tayler), հոկտեմբերի 22, 1919, Քերմանշախ, Իրան — նոյեմբերի 17, 2013, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), անգլիացի գրող։ 1925 թ.-ին նրա ընտանիքը տեղափոխվում է Աֆրիկա՝ ներկայիս Զիմբաբվե։ Աֆրիկայում Լեսսինգը երկու անգամ ամուսնանում է, իսկ 1949 թ-ին լքում է Աֆրիկան և տեղափոխվում է Լոնդոն։ 2007 թվականին դարձել է գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 104-րդ դափնեկիրը։

Դորիս Լեսսինգը (2006)

Քաղվածքներ ստեղծագործություններից

խմբագրել
  • Ծերացեք արժանապատվությամբ... դա դժվար չէ։ Կյանքը ինքն է տանում ձեզ, եթե դուք կյանքին զզվելի չեք, դուք նրանից լսում եք հուշումը հուշումի հետևից... Ծերուկները, իբրև կյանքի տոնակատարության ոգիներ, տեսնում են այն, ինչը թաքցրած է ուրիշներից....[1]
Հատված «Սեր, կրկին սեր» ստեղծագործությունից
  • Սառա Դուրհամի կյանքը զրկված է նման դրամատիկությունից։ Նա մեծացել է որպես տնային բույս։ Ծնվել է 1924 թվականին Կոլչեսթրում...[2]
Հատված «Սեր, կրկին սեր» ստեղծագործությունից
  • Գոյություն չունի ավելի անօգնական և դժբախտ արարած, քան առանց ընտանիքի, առանց պաշտպանության երիտասարդ կինը...[3]
Հատված «Սեր, կրկին սեր» ստեղծագործությունից

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Онлайн книга - Любовь, опять любовь . Автор книги - Дорис Лессинг։ Loveread.ws։ Վերստացված է՝ հոկտեմբերի 24, 2015 թ.։
  2. Онлайн книга - Любовь, опять любовь . Автор книги - Дорис Лессинг։ Loveread.ws։ Վերստացված է՝ հոկտեմբերի 24, 2015 թ.։
  3. Онлайн книга - Любовь, опять любовь . Автор книги - Дорис Лессинг։ Loveread.ws։ Վերստացված է՝ հոկտեմբերի 24, 2015 թ.։


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դորիս Լեսսինգ հոդվածը նաև Վիքիպեդիայում: