Եվ դարից երկար ձգվում է օրը

Եվ դարից երկար ձգվում է օրը (ռուս.՝ И дольше века длится день), Չինգիզ Այթմատովի վեպը, որ հրատարակվել է 1980 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդու համար մեկ չէ, թե աշխարհում ինչն է ինչպես։ Նա տանջվում, չաչարվում է, նրան թվում է, թե ուրիշ տեղում, ուրիշ մարդկանց մեջ, բախտը կժպտար, և որ ինքն այստեղ ընկել է ճակատագրի սխալմունքով։ Դրա համար էլ իրեն կորցնում է վիթխարի, անողոք տափաստանի առջև։
  • Միայն Աստված` անիմանալի և անտեսանելի, կարող է մարդկային գիտակցության մեջ հաշտեցնել ծագման ու վախճանի, կյանքի և մահվան անհաշտելիությունը։
  • Մահվան դեմ բոլորը հավասար են։
  • Աշխարհի արարման օրից այդպես է ապրում մարդը։ Համակերպվում է` առանց համաձայն լինելու։ Եվ այս աղոթքները անփոփոխ են հնուց ի վեր և նրանցում ասվում է միևնույն բանը. Զուր մի տրտնջա, մարդ, սփոփվիր։
  • Նույնիսկ կանացի տարիքն առած կնոջը, ոչ մի դեպքում չի կարելի անատամ մնալ։
  • Դժվար է սեփական անձի մասին դաստողություններ անել։
  • Անկախ այն բանից` աստված գոյություն ունի թե ոչ, համենայն դեպս մարդը մեծ մասամբ նրան հիշում է կարիքի դեպքում, որքան էլ դա անվայել բան է։ Երևի դրա համար է ասվում. անհավատացյալը աստծուն միտքը չի բերի, միչև որ գլուխը չցավի։ Դա այդպես է թե ոչ միևնույնն է, բայց աղոթքներ իմանալը անհրաժեշտություն է։
  • Ինչքան ուզում են թող ունեցածդ խլեն ձեռքիցդ, մեկ է չես կորչի, մի կերպ կապրես։ Բայց հոգիդ կմնա տրորված, ու ինչ էլ անես, այլևս չի հարթվի…
  • Չի կարելի նեղանալ միայն աստծուց. Եթե մահ է ուղարկում, նշանակում է կյանքդ հասել է իր սահմանին, մի օր կյանք է տվել, մի օր էլ պիտի առնի, իսկ մնացյալ բանի համար աշխարհում կա և պետք է լինի պատասխանատվություն։
  • Մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր առողջությունն է։ Ուրեմն մեր առողջությունը պետական արժեք է։ Ահա թե ինչ։ Մենք հասարակ մարդ չենք։ Մենք պետական մարդ ենք։

Աղբյուրներ

խմբագրել