«Երջանկության հետևից» (անգլ.՝ The Pursuit of Happyness), Գաբրիելե Մուչչինիի կենսագրական ֆիլմը Քրիս Գարդների մասին, ով, լինելով աղքատ առևտրական միջնորդ, հասավ մեծ բարձունքների։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մի մարդ խեղդվում է։ Մոտենում է նավ։ Նրան ասում են. «Ձեզ օգնե՞նք»։ Նա. «Ոչ, շնորհակալություն, Աստված կօգնի»։ Հետո մոտենում է ուրիշ նավ. «Ձեզ օգնեն՞ք»։ Նա. «Աստված կօգնի»։ Նա խեղդվում է և հայտնվում երկնքում։ Հարցնում է. «Աստված, ինչու՞ չօգնեցիր ինձ»։ Իսկ Աստված նրան պատասխանում է. «Հիմա՛ր, ես երկու նավ էի ուղարկել»։
  • Մանկության տարիներին, երբ ես բարձր գնահատականներ էի ստանում, մտածում էի, թե ինչ նշանավոր մարդ եմ դառնալու... ինչպիսին այդպես էլ չդարձա...
  • — Քրի՛ս, ի՞նչ կասեիք Դուք, եթե մեկը հարցազրույցի ներկայանար առանց վերնաշապիկի, ու նրան ընդունեին աշխատանքի։
— Որ նրա հագին, հավանաբար, հիանալի անդրավարտիք էր։
  • Ես այնպիսի մարդ եմ, որ եթե ինձ մի հարց տան, որի պատասխանը ես չգիտեմ, կասեմ, որ չգիտեմ։ Բայց հավատացեք՝ ես գիտեմ, թե ինչպես կարելի է գտնել այն, այդ պատասխանը, և ես կգտնեմ այն։ Մի՞թե դա չէ գլխավորը։
  • Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Ոչ ոքի մի լսիր, եթե իսկապես ուզում ես հասնել ինչ-որ բանի։ Նրանք ասում են, թե ոչինչ չի ստացվի, որովհետև իրենք չեն կարողացել հասնել դրան։
  • Երջանկությունն այն է, ինչ մենք, հնարավոր է, այդպես էլ չգտնենք, բայց միշտ կփնտրենք այն չնայած ամեն ինչին, նախապես մենք դա չենք իմանա։
  • — Որդի՛ս, երբեք ոչ ոքի թույլ մի տուր ասել, թե դու չես կարող անել այդ։ Նույնիսկ ինձ թույլ մի տուր։ Լա՞վ։
— Այո։
— Եթե դու երազանք ունես, դու պիտի պաշտպանես այն։ Եթե մարդիկ իրենք չեն կարողանում անել ինչ-որ բան, նրանք կասեն, թե դու էլ չես կարողանա անել այդ։ Եթե դու ուզում ես ինչ-որ բան, գնա ու վերցրու։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա