Զգուշավորություն
Զգուշավորություն, զգուշավոր լինելը, զգուշավորի հատկությունները[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Բոլոր հոգեկան հատկանիշներից ամենանշանակալիցը իմաստությունն է, ամենաօգտակարը` զգուշավորությունը։
- Լռությունը զգուշավորության զոհասեղանն է։
- Տարակուսանքը միշտ պետք է լինի զգուշավորություն, այլապես այն կարող է դառնալ վտանգավոր։
- Զգուշացի'ր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել։
- Ով տագնապով է հետևում տան յուրաքանչյուր ճեղքվածքին, նրան փլուզում չի սպառնում։
- Մեծ առաքինությունները պահպանվում են փոքր զգուշավորություններով։
- Զգույշ գործելը ավելի կարևոր է, քան խելացի դատելը։
Աղբյուրներ
խմբագրել- Աֆորիզմներ, Երևան, 1989։