Էմիլ Կրոտկի (ռուս.՝ Эми́ль Кро́ткий, իսկական անունը՝ Էմանուիլ Յակովլևիչ Գերման (ռուս.՝ Эммануи́л Я́ковлевич Ге́рман), 1892-1963), ռուսաստանցի և խորհրդային բանաստեղծ, երգիծաբան, ֆելիետոնագիր, բազմաթիվ աֆորիզմների հեղինակ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Այդ կինը շատ հարմար դեմք ուներ ռադիոյով ելույթ ունենալու համար[1]։
  • Կյանքի և փողերի մասին սկսում են մտածել, երբ դրանք մոտենում են ավարտին[1]։
  • Քնեց՝ մոռանալով խմել քնաբերը[1]։
  • Կյանքից հետ չմնալու համար նա գնում էր բոլոր թաղումներին[1]։
  • Նրա անունը չէր իջնում ազդագրերից, որտեղ մշտապես հիշատակվում էր «և ուրիշներ»-ի թվում[1]։
  • Այդ կինը խոսում էր մի քիչ ֆրանսերեն և անչափ շատ հեռախոսով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել