Թեոդիկ

հայ բանասեր, գրող
(Վերահղված է Թէոդիկից)

Թեոդիկ կամ Թեոդորոս Լապճինյան (արևմտահայերեն՝ Թէոտորոս Լէպճինճեան, մարտի 5, 1873 — մայիսի 24, 1928), հայ բանասեր, մտավորական և «Ամենուն տարեցոյցը» տարեգրքերի հեղինակը։

Թեոդիկը 1905 թվականին

Քաղվածքներ տարեգրքերից

խմբագրել
  • Հայ նշանաւոր ճարտարապետների երեք հարիւրամեայ գերդաստանի ներկայացուցիչներից մէկը՝ Յակոբ Պալեանը (1838 - 1874) սովորութիւն ունէր շաբաթական աւելացնել իր այն գործաւորի ռոճիկն, որն իր հետ խօսելիս յաջողէր օտար բառեր չգործածէր։
  • «Ամենոյն տարեցոյց», 1921 թւական, էջ 262[1]
  • Գաղափարները ոլորված մագաղաթներ են. խոսակցությունն է, որ կբանա զանոնք։
  • Գաղափարներ ստանալը կնմանի ծաղիկներ քաղելուն, իսկ խորհիլը՝ ծաղկեփունջ կազմելուն։
  • Ուր որ տեսնեք կարգապահություն՝ առանց վիշտի, խաղաղություն՝ առանց գերության և լիություն՝ առանց շռայլության, գիտցեք, որ հոն երջանիկ էակ մըն է, որ կկառավարե։
  • Պետություն մը որքան ապականվի՝ այնքան օրենքները կշատնան։
  • Զինվորներու դիակները գերագույն պատվանշաններ են, զորս մայրեր, քույրեր, այրիներ և որբեր արցունքով կկախեն իրենց Հայրենիքին կուրծքեն։ Անոր մշտնջենավոր փառքին համար։
  • Վախկոտը վտանգից առաջ է վախենում, վատ մարդը՝ վտանգի ժամանակ, իսկ քաջը՝ վտանգից հետո։
  • Գայլերուն պատերազմը գառնուկներուն խաղաղությունն է։
  • Դրամին ինչ ըլլալը եթե գիտնալ կուզես՝ աշխատե փոխ առնել։
  • Շահը բարեկամության գերեզմանն է։
  • Երբ խնդիրը շահու վրա է՝ կովերն անգամ արծիվներ կդառնան։
  • Վայելքը երջանկության թշվառությունն է, իսկ հույսը՝ թշվառության երջանկությունը։
  • Հաճույքը հիմարների երջանկությունն է, իսկ երջանկությունը՝ իմաստունների հաճույքը։
  • Ուզու՞մ ես հաղթել մոլուցքներիդ. մի՜ կռվիր հետները, փախիր։
  • Հանճարը ստեղծողն է, իսկ ռամիկը՝ ստեղծագործողը։
  • Վշտերը կտակների նման են՝ ամենավերջինը ոչնչացնում է նախորդներին։
  • Անթերի գեղեցկությունը զտված ջուր մըն է, որ... համ չունի։
  • Մրջյունի բնակարանի մեջ ջրհեղեղ է ցողը։
  • Ժամացույցը կյանքի խարտոցն է։
  • Աստված եթե ագռավի ձայնին լսեր՝ վարդավառին ձյուն կգար։
  • Ծեր մարդոց խրատ տալը տարբերություն չունի սև հագուստի վրա լու փնտրելե։
  • Հայը ձի հեծնա՝ Աստված կմոռնա, ձիեն իջնա՝ ձին կմոռնա։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2012. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Թեոդիկ հոդվածը նաև Վիքիպեդիայում: