Ժյուլիեն Օֆրե դը Լամետրի

Ժյուլիեն Օֆրե դը Լամետրի (ֆր.՝ Julien Offray de La Mettrie, նոյեմբերի 23, 1709, Սեն Մալո - նոյեմբերի 11, 1751, Պոտսդամ), ֆրանսիական մատերիալիստ փիլիսոփա։

Քաղվածքներ

խմբագրել
  • Երջանկությունը մեծանում է այն բանից, որ այն բաժանում ես ուրիշների երջանկության հետ[1]։
  • Ճշմարտության ճանապարհով առաջ շարժվելու համար հարկավոր է ջանասիրությամբ քայլել բնությանը համընթաց[2]։
  • Կրոնն անհրաժեշտ է միայն այն մարդկանց, ովքեր ընդունակ չեն մարդասիրության զգացմունքի։ Փորձն ու դիտումը ակնառու կերպով ցույց են տալիս, որ ազնիվ մարդկանց հարաբերություններում կրոնն անօգուտ բան է[3]։
  • Խիղճը քարանում է միայն հանցագործության և ստորության հետևանքով[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ163։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 334։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 338։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 445։
 
Վիքիպեդիա