Էմանուել Կանտ
(Վերահղված է Իմանուել Կանտից)
Իմանուիլ Կանտ (գերմ.՝ Immanuel Kant, ապրիլի 22, 1724 — փետրվարի 12, 1804), գերմանացի փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրել- Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա[1]։
- Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից[2]։
- Ամուսնական կյանքով միավորված զույգը պետք է վերածվի ինչ-որ միասնական բարոյական անհատի[3]։
- Երբ արդարությունը չքանում է, ապա չի մնում ոչինչ, որ կարողանար արժեքավոր դարձնել մարդկանց կյանքը[4]։
- Միայն հանճարին է տրված օրենքներ տալու իշխանությունը[4]։
- Գեղեցկությունը բարոյական բարու խորհրդանիշն է[5]։
- Գեղեցիկը այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին[5]։
- Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
- Կոկետուհին խախտում է կանացիության սահմանը, իսկ կոպիտ պնդաճակատը՝ տղամարդկայնության։
- Մեծ մարդկանց մոտ հարգանքը միշտ նախորդում է մեծ սիրուն։
- Երիտասարդներն ունեն շատ զգացմունքներ, սակայն քիչ ճաշակ։
- Կնոջ արիությունը չարիքի համբերատար հաղթահարումն է՝ հանուն սեփական պատվի և հանուն սիրո, իսկ տղամարդունը՝ չարիքը ոչնչացնելու համառ ու խանդոտ ձգտումն է։
- Հարկ չկա, որ տղամարդը զայրանա թյուրիմացություններից եկող չարիքներից, նա կարող է դրանք արհամարհել։
- Բնական պարզության մարդը քիչ գայթակղություններ ունի արատավոր դառնալու համար։
- Մտքերը առանց պարունակության դատարկ են, բնազդները առանց գաղափարի կույր։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 249.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2.
- ↑ 4,0 4,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 154. ISBN 99930-2-263-2.
- ↑ 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 88։