Ինքնակրթություն, ինքնուրույն կրթություն, գիտության, տեխնիկայի, մշակույթի և այլ բնագավառում կանոնավոր գիտելիքների ինքնուրույն ձեռքբերում։ Նպաստում է ներքին կազմակերպվածության, նպատակասլացության, աշխատասիրության և բարոյական այլ հատկությունների մշակմանը[1]։

Քաղվածքներ խմբագրել

  • Կրթությունը սոսկ դպրոցի գործ չէ։ Դպրոցը տալիս է այդ կրթության միայն բանալին։ Արտադպրոցական կրթությունն ամբողջ կյանքն է։ Մարդ ամբողջ կյանքում պետք է իրեն կրթի։
Անատոլի Լունաչարսկի
Էռնստ Թելման
  • Ամեն մի իսկական կրթություն ձեռք է բերվում միայն ինքնակրթության միջոցով։
Նիկոլայ Ռուբակին
  • Իր մտքերը լավ արտահայտել չկարողանալը թերություն է, բայց ինքնուրույն մտքեր չունենալը էլ ավելի մեծ թերություն է, իսկ ինքնուրույն մտքերը բխում են միայն ինքնուրույն ձեռք բերված գիտելիքներից։
Կոնստանտին Ուշինսկի

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական հանրագիտարան,հտ.4, Երևան, 1978 թ., էջ 366


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ինքնակրթություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: