Խրատներ, մեկին ուղիղ ընթացքի բերելու կամ որևէ բան ճիշտ, գեղեցիկ, լավ կատարելու համար հորդոր` խորհուրդ[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեկից մի պատառ թռցնելն ու ուրիշին մատուցելը սխրագործություն չէ։
Արիստոֆանես
  • Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ է պահում իր արժեքը։
Կարլ Բյոռնե
  • Բավական չէ բժիշկ լինել, պետք է նաև բուժել կարողանալ։
Բրեխտ Բերթոլդ
  • Վատ ավելով սենյակ չես ավլի։
Բրիջ
  • Արժեքավոր մարդ երևալու համար պետք է լինել այդպիսին։
Նիկոլա Բուալո
  • Կասկածելի պարագային պետք է գործի ու սատար դառնա նա, ով հստակ է տեսնում։
Գյոթե
  • Եթե դու ջանում ես դուր գալ բոլորին, կվերջացնես նրանով, որ դուր չես գա ոչ ոքի։
Գրաֆ
  • Ով չի սկսում սկզբից, թող հույս չունենա առաջ շարժվելու։
Զեյմե
  • Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու ճիշտ միջոցը նրանց օգտակար լինելն է։
Էբներ Էշենբախ
  • Հրավառության ժամանակ աստղերին չեն նայում։
Էբներ Էշենբախ
  • Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները։
Չարլդ Էլիոթ
  • Այն թույնը, որ չի ներգործում միանգամից, պակաս վտանգավոր չէ։
Լեսինգ
  • Եթե հայելու մեջ կապիկ է նայում, այնտեղից չի կարող առաքյալ երևալ։
Լիխտենբերգ
  • Ով մարտում ուզում է լինել առյուծի նման, առյուծի վեհանձնության մասին չպետք է մոռանա։
Կյորներ
  • Մի' եղիր ո'չ չափից ավելի համառ` պահելու այն, ինչ փլուզվում է և ոչ չափից ավելի աճապարի'ր` հաստատելու այն, ինչ կարծես թե երևան է գալիս։
Կոնստան
  • Թամքել խոզին` դեռևս չի նշանակում նրան նժույգ դարձնել։
Հայլեր
  • Որքան էլ դու ծաղրելու լինես քո հենակները, դրանից դու ավելի լավ չես քայլելու։
Հայնե

Աղբյուրներ

խմբագրել
  • Աֆորիզմներ, Երևան, 1989, էջ 607։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972,հտ.2