Կարլ Լյուդվիգ Բյոռնե (գերմ.՝ Karl Ludwig Börne, 1786 - 1837), գերմանացի հրապարակախոս, գրող, քննադատ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ[1]։
  • Ով չի սիրում՝ չի կարող նաև ատել. ով ոչ մի բանով չի հիանում՝ չի կարող նաև արհամարհել. ով ոչ մի բան չի աստվածացնում՝ չի կարող նաև անիծել[2]։
  • Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լինել հիմար, դրա դեմ ոչինչ անել չի կարելի, բայց իրավունքից ևս հարկավոր է օգտվել որոշ չափավորությամբ[2]։
  • Բարձր հոգու մոլորությունն ավելի ուսանելի է, քան միջակության անսխալականությունը[2]։
  • Գիտնական կա, որ նման է ինչ որ բանկի գանձապահի՝ նրա մոտ կա մեծ հարստությունների բանալի, բայց այդ հարստությունները նրան չեն պատկանում[2]։
  • Եթե բնությունն ունենար այնքան օրենքներ, ինչքան պետությունը, ինքը՝ աստվածն ի վիճակի չէր լինի այն կառավարել[2]։
  • Չկա մարդ, որն ազատություն չսիրի. բայց արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարադարամիտը՝ միայն իր համար[2]։
  • Արդարությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ նյութ է, ինչպես հացը[2]։
  • Հեշտ է թաքցնել ատելությունը, ավելի դժվար՝ սերը, իսկ ամենից ավելի դժվար՝ անտարբերությունը[2]։
  • Մարդ որքան քիչ է մտածում իր մասին, այնքան քիչ է նա դժբախտ[2]։
  • Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ համարում են խելացի, նման այն բանին, ինչպես հանդարտ բնավորությունը հաճախ համարում են ուժեղ[2]։
  • Վախկոտն ավելի վտանգավոր է ամեն մի այլ մարդուց, նրանից պետք է ամենից շատ վախենալ[2]։
  • Հազարավոր հիվանդություններ կան, բայց առողջությունը միայն մեկն է[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կարլ Բյոռնեի ասույթներից aadmag.am կայքում
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 170։