Էմանուել Կանտ

(Վերահղված է Կանտից)

Իմանուիլ Կանտ (գերմ.՝ Immanuel Kant, ապրիլի 22, 1724 — փետրվարի 12, 1804), գերմանացի փիլիսոփա։

Էմանուել Կանտը

Քաղվածքներ

խմբագրել
  • Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա[1]։
  • Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից[2]։
  • Ամուսնական կյանքով միավորված զույգը պետք է վերածվի ինչ-որ միասնական բարոյական անհատի[3]։
  • Երբ արդարությունը չքանում է, ապա չի մնում ոչինչ, որ կարողանար արժեքավոր դարձնել մարդկանց կյանքը[4]։
  • Միայն հանճարին է տրված օրենքներ տալու իշխանությունը[4]։
  • Գեղեցկությունը բարոյական բարու խորհրդանիշն է[5]։
  • Գեղեցիկը այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին[5]։
  • Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
  • Կոկետուհին խախտում է կանացիության սահմանը, իսկ կոպիտ պնդաճակատը՝ տղամարդկայնության։
  • Մեծ մարդկանց մոտ հարգանքը միշտ նախորդում է մեծ սիրուն։
  • Երիտասարդներն ունեն շատ զգացմունքներ, սակայն քիչ ճաշակ։
  • Կնոջ արիությունը չարիքի համբերատար հաղթահարումն է՝ հանուն սեփական պատվի և հանուն սիրո, իսկ տղամարդունը՝ չարիքը ոչնչացնելու համառ ու խանդոտ ձգտումն է։
  • Հարկ չկա, որ տղամարդը զայրանա թյուրիմացություններից եկող չարիքներից, նա կարող է դրանք արհամարհել։
  • Բնական պարզության մարդը քիչ գայթակղություններ ունի արատավոր դառնալու համար։
  • Մտքերը առանց պարունակության դատարկ են, բնազդները առանց գաղափարի կույր։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 249. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2. 
  4. 4,0 4,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 154. ISBN 99930-2-263-2. 
  5. 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 88։


Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էմանուել Կանտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: