Կլարա Թերզյան

հայ արձակագիր, լրագրող

Կլարա Վահրամի Թերզյան (1929, Երևան - 2022), հայ արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1995), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Բայց կյանքը երկու երես ունի` երբ ճակատագիրը քեզնից խռովում է` հիշես, ինչ-որ ժամանակ ունեցել ես քո նավակը, որ լողացել է օվկիանոսի ջրերում[1]
  • Կինը գեղեցկության խորհրդանիշ է։ Տգեղ կին չկա։ Ես կնոջ կերպարին շատ եմ անդրադառնում։ Իսկ նկարի շրջապատը պատկերում եմ ավելի վերացական, և դա հնարավորություն է տալիս, որ կերպարը դառնա երազային, հետաքրքիր[1]։
  • Նկարիչները մտածված, թե՞ իրենցից անկախ, այլաբանորեն արտացոլում են իրենց ներքին ու արտաքին աշխարհը, կերպարը։ Ու դրանից ասելիքն ավելի հավաստի է դառնում[1]։
  • – Մա՛մ, ինչո՞ւ ես նստել մթության մեջ, լույս չկա՞:
– Կա, այսպես հարմար է ետ ու առաջ տալ տարիները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կլարա Թերզյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: