«Կոմեդիանտներ» (անգլ.՝ The Comedians), անգլիացի գրող Գրեհեմ Գրինի վեպը։ Հայերեն հրատարակվել է 1985 թվականին, թարգմանիչ՝ Կարեն Դալլաքյան[1]։

1966 թ.-ին Լոնդոնում հրատարակված «Կոմեդիանտներ» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Թերևս յուրաքանչյուր մարդու կյանքում լինում է մի պահ, որից հետո վերադարձ չկա դեպի անցյալը և որը մեծ մասամբ աննկատ է անցնում։
  • Մերձավորի նախանձը անվտանգ բան չէ։
  • Լկտիությունը էժան ապրանք է,կարելի է ստանդարտ գների ամեն մի խանութում առնել, մտնում է ամեն կարգի ցածրատեսակ արտադրանքի մեջ։
  • Պատերազմներ հարուցում են քաղաքական գործիչները, կապիտալիստները, ինտիլիգենտները և կոմունիստական բորսերը․․․ աղքատները դեռևս ոչ մի պատերազմն չեն հարուցել․․․
  • Աշխարհը բաժանվում է երկու մասի՝ սերուցքի և ստահակների։ Սերուցքը առանց ստահակների յոլա է գնում, իսկ ստահակները առանց նրանց յոլա գնալ չեն կարող։
  • Հոգեբանությունը միշտ էլ կհաղթի մերկ մաթեմատիկային։
  • Կյանքը կատագերգություն է, այլ ոչ թե ողբերգություն, որին ինձ նախապատրաստում էին։
  • Մեր օրերում հավատարմության վրա գրավ չեն դնում։
  • Այն հատկանիշները, որոնք անմատչելի են մեզ համար, առաջ են բերում մեր հիացմունքը։
  • Մենք միշտ չէ որ պահում ենք մեր իսկ հարուցած վարքի նորմերը։
  • Գուցե մարդու սեռական կյանքը հենց ամենալուրջ ստուգումն է։ Եթե մենք բռնում ենք նման ստուգումը, եթե գթասիրտ ենք նրանց նկատմամբ, ում սիրում ենք և չենք կորցնում կապվածության զգացումը նրանց նկատմամբ ում խաբում ենք, այլևս ինչու հաշիվ տանք թե ինչն է մեր մեջ ավելին, լավը թե վատը։ Բայց խանդը, վրեժխնդրությունը, դաժանությունը, փոխադարձ վիրավորանքները․․․ դա արդեն ձախողում է։ Ամբողջ չարիքը այդ է, եթե նույնիսկ մենք զոհ ենք ոչ թե դահիճ։ Առաքինությունը չի կարող արդարացում լինել։
  • Նոր վերքերի համար մեզ մոտ տեղ միշտ էլ գտնվում է, նախքան մենք սկսում ենք փորփրել մեր հին ցավերը։
  • Այստեղ տարօրինակ ոչինչ չկա․․․Կյանքն է այդպես։ Բաժանությունը որպես լուսարձակ է։ Նա ճեղքում է խավարը, փնտրում իր զոհը․․․ մենք նրանից խույս ենք տալիս միայն առժամանակ։
  • Կատաղությունը հակաթույն է վախի դեմ։
  • Բռնությունը կարող է սիրո արտահայտություն լինել, անտարբերությունը՝ երբեք։ Առաջինը գթասրտության սահմանափակումն է, երկրորդը՝ անսահաման եսասիրություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 182. 


Աղբյուրներ

խմբագրել