Համլետ Մաթևոսյան (մարտի 21, 1950, Սիսիան), հայ ինժեներ։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ, ռազմագիտության դոցենտ, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, «Կրթության զարգացման առաջատար գործիչ» տիտղոսակիր։

Համլետ Մաթևոսյան

Քաղվածքներ

խմբագրել
  • Երեկվա «Ես»-ը
Անցած է դառնում,
Այսօրվա «Ես»-ը
Անցնում է, գնում,
Իսկ վաղվա «Ես»-ը
Այսօրվա «Ես»ի
Տեղը լինելով
Անցած լինելու
Սկիզբն է դառնում[1]։
  • Իմ վերջի հետ
Ես հաշտվելու
Եզրեր չունեմ,
Թեև գիտեմ`
Այդ եզրերը
Ես չգիտեմ...[2]։
Ջրերը դանդաղ
Երբեք չեն հոսում,
Լեռները ցածրում
Երբեք չեն լինում,
Հարթությունները
Լոկ հարթ չեն լինում,
Սարերն իրարից
Անջատ չեն լինում[3]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Համլետ Մաթևոսյանն, Վերջն անվերջ է։ ,Վարդ Հրատ, 2010, Երևան, էջ 26։
  2. Համլետ Մաթևոսյան, էջ 115։
  3. Համլետ Մաթևոսյան, էջ 155։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Համլետ Մաթևոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: