Հանելուկներ կենդանիների մասին

  Տես նաև Հանելուկներ 
  Տես նաև Հանելուկներ մեղուների և մեղրամթերքի մասին 

Հանելուկներ կենդանիների մասին, հանելուկներ, որոնց լուծման առարկան հանդիսանում է կենդանական աշխարհի որևէ ներկայացուցիչ։

Հանելուկներ

խմբագրել
  • Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում։
(կատու)
Ներսես Շնորհալի
  • Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Ձու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի։
(կրիա)
Ներսես Շնորհալի
  • Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի։
(մեղու)
Ներսես Շնորհալի
  • Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ։
(մորեխ)
Ներսես Շնորհալի
  • Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն։
(ձուկ)
Ներսես Շնորհալի
  • Մարդիկ ինձ հյուր գան,
Ես ողջ կմնամ,
Մարդկանց հյուր գնամ,
Ես կմահանամ։
(ձուկ)
Մկրտիչ Կորյուն
  • Գիտե՞ք որն է այն գազանը,
Որն նման է գամփռ շանը,
Թշնամին է ողջ մարդկության,
Ով սպանեց՝ պարգև կտան։
(գայլ)
Մկրտիչ Կորյուն
  • Թեև թել չէ, կծիկ է,
Բունն էլ բուն չէ, խցիկ է,
Թեև ունի նա ականջ,
Բայց չի լսում ոչ մի կանչ։
(խխունջ)
Մկրտիչ Կորյուն
  • Ի՞նչ երգչախումբ է երգում անդադար,
Ոչ նոտա ունի, ոչ էլ խմբավար։
(ծտեր)
Մկրտիչ Կորյուն

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կենդանիներ հոդվածը նաև Վիքիպեդիայում: