Հարդագողի ճամփորդները
«Հարդագողի ճամփորդները», Եղիշե Չարենցի պոեմներից։
Քաղվածքներ
խմբագրել- Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու.
- Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
- Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
- Անրջական կարոտներով ու սիրով։
- Ու սիրում ենք առավոտից իրիկուն
- Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
- Մշուշի պես մեր մանկությունը անցավ.
- Գորշ, անարև, անմխիթար մանկություն։
- Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
- Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
- Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
- Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
- Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
- Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
- Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
- Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
- Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
- Կապուտաչյա երջանկության առասպել.
- Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
- Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
- Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
- Ու հեռացան։ Ու ո՛չ մի լույս չբերին։
- Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
- Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
- Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
- Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
- ― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
- Որ երազում երազեցինք ու անցանք․․․