Հարություն Հովնաթան
հայ թարգմանիչ, բանաստեղծ
Հարություն Հովնաթան (սեպտեմբերի 18, 1937, Սուֆլիս, Ախալցխայի շրջան, Վրաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։
Քաղվածքներ
խմբագրել- Պոեզիան մարդու վերաբերմունքն է աշխարհի հանդեպ։ Հայացք է[1]։
- Պոեզիան միջոց է հոգու աչքը բանալու և տիեզերքը տեսնելու[1]։
- Պոեզիան այն է, ինչ, ասենք ծաղկի բույրը, մանկան ժպիտը, աստղի արտացոլանք-ճաճանչը ջրի հայելում[1]։
- Պոեզիան հոգի է, որ կարող է չար և բարի լինել[1]։
- Պոեզիան հոգու աշխատանք է, երազի դրսևորման ձևերից մեկը, ուստի ավելին է, քան զգացմունքը, երևակայությունը, նույնիսկ ստեղծագործություն կոչվածը[1]։
- Պոեզիան հոգու ճանապարհ է, որ տանում է դեպի Անսկիզբն ու Անվախճանը, դեպի Աստված[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել