Հենրի Թոմաս Բոկլ
Հենրի Թոմաս Բոկլ (անգլ.՝ Henry Thomas Buckle, նոյեմբերի 24, 1821, Լոնդոն — մայիսի 29, 1862, Դամասկոս), անգլիացի պատմաբան, փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրել- Հնում ամենահարուստ երկրները նրանք էին, որոնց բնությունն առավել հարուստ էր․ այժմ ամենահարուստ երկրները նրանք են, որտեղ մարդն առավել գործունյա է[1]։
- Առավել նրբաճաշակ դիտորդը և առավել խոր մտածողը միշտ էլ ամենաներողամիտ դատավորներն են․ սոսկ երևակայական տանջանքներից տառապող միայնակ մարդատյացն է հակված արժեքազրկել մարդու լավ առանձնահատկությունները և չափազանցել վատերը[2]։
- Մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, որոնց գիտությունը որպես զենք է ծառայում նրանց տգիտությանը՝ մարդկանց, որոնք որքան շատ են կարդում, այնքան քիչ են իմանում[3]։
- Սնահավատության դեմ միակ դեղը գիտելիքն է, ուրիշ ոչ մի բան չի կարող այդ ժանտախտի բիծը հանել մարդկային ուղեղից[4]։
- Ճշմարիտ գիտելիքը ոչ թե ծանոթությունն է փաստերի հետ, որոնք մարդուն դարձնում են սոսկ ձևապաշտ, այլ փաստերի օգտագործումն է, որը մարդուն դարձնում է փիլիսոփա[5]։