Հերման Հեսսե
Գերմանա-շվեյցարական գրող և Նոբելյան մրցանակակիր (1877-1962)
Հերման Հեսսե, գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)։
Քաղվածքներ
խմբագրել- Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում։ Ես չեմ կարող երկար համբերել ոչ կինոն, ոչ էլ թատրոնը, հազիվ կարող եմ մի թերթ կարդալ, հազվադեպ՝ որևէ արդիական գիրք, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ուրախություն են փնտրում մարդիկ՝ լիքը լցված երկաթուղային ճանապարհներին և հյուրանոցներում, հոծ սրճարաններում՝ ողողված աներես, խեղդող երաժշտությամբ, ճոխ, պճնազարդ քաղաքների բարերում ու վարյետեներում, համաշխարհային ցուցահանդեսներում, պարահանդեսային զվարճություններում, ուսումնասեր մարդկանց համար կարդացվող զեկուցումներում, մեծ մարզահրապարակներում այս բոլոր ուրախությունները, որ կարող էին մատչելի լինել ինձ և որոնց համար գլուխ էին ջարդում հազարավորները, ես չէի հասկանում և անմասն էի դրանց։ Իսկ այն, ինչ կատարվում է ինձ հետ ուրախության իմ հազվագյուտ ժամերին, ինձ համար երանություն է, իրադարձություն, հափշտակություն և վերացում, աշխարհը դա ճանաչում, որոնում և սիրում է մեծ մասամբ բանաստեղծություններում, կյանքում դա թողնում է խելագարության տպավորություն։ Եվ իսկապես, եթե աշխարհը ճշմարիտ է, եթե սրճարանների այդ երաժշտությունը, զանգվածային այդ զվարճությունը, այդքան ամերիկանացված, այդքան չնչին բաներով բավարարվող մարդիկ ճշմարիտ են, ուրեմն՝ ես եմ անճիշտ, ուրեմն՝ ես խելագար եմ, ուրեմն՝ ես իրոք տափաստանի գայլ եմ, ինչպես հաճախ անվանում եմ ինձ, գազան, որ մոլորվելով՝ հայտնվել է իրեն անծանոթ ու անհասկանալի աշխարհում ու այլևս չի կարող գտնել իր հայրենիքը, օդը և կերակուրը[1]։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Հերման Հեսսե, Տափաստանի գայլը