«Հուշերի թևերով», հուշեր Վահրամ Փափազյանի մասին, հրատարակվել է Երևանում՝ «Սովետական գրող» հրատարակչությունում, 1978 թվականին։ Հեղինակը Վահրամ Փափազյանի դուստրն է` Մարիա Փափազյանը[1]։

Վահրամ Փափազյան

Քաղվածքներ

խմբագրել
  • Կոնսերվատորիայի դահլիճը լեփլեցուն էր։ Կանգնել եմ ավագ դռան մեջ` հրշեջի կողքին, ու լսում եմ` ինչպես է տնքտնքում նա և, լեզուն ծտտացնելով, ինքն իրեն քրթմնջում է բամբ ձայնով.
-Լավն է, շատ լավն է աֆրիկացին։

Վերջին գործողությունն էր, մոտենում էր ներկայացնման ավարտը։ Հայրս, վառվող ճրագը ձեռքին, իր փափուկ, առաձգական քայլվածքով դուրս եկավ բեմ։ Ճնշող լռություն իջավ։ Հսկայական դահլիճում միայն կրակի ճրթճթոցն էր լսվում։ Խոր մտքերի մեջ հայրս սկսեց իր մենախոսությունը.

  Եթե քեզ մարեմ,բոցի պաշտոնյա,
Կարո՞ղ եմ կրկին ետ տալ քեզ լույսդ,
Երբ որ փոշմանեմ
 
  • Մի անգամ ֆիլհարմոնիայի դահլիճում համերգ էր տեղի ունենում հորս մասնակցությամբ։ Նա հատվածներ էր խաղում Շեքսպիրի պիեսներից։ Այն պահին, երբ դաշույնը ձեռքին Մակբեթի մենախոսությունն էր կատարում, օդային տագնապ սկսվեց։ Հսկիչը բաց արեց դռները, որպեսզի թույլ տա հանդիսականներին անցնելու ռմբապաստարան։ Հայրս կանգ առավ սպասման մեջ. հանդիսականներից ոչ ոք չելավ տեղից։ Մարդիկ կարծես չէին լսում շչակների ոռնոցը։ Կարճատև դադարից հետո կրկին լսվեց հորս ձայնը. համերգը շարունակվեց։ Դա ցուցադրական քաջություն ու խիզախություն չէր։ Դա արվեստի օրինակելի բողոքն էր պատերազմի դեմ։ Զարմանքով ու խորը հարգանքով էի նայում հորս։ Նա իմ առջև կանգնեց բոլորովին նոր հատկանիշներով։ Ինչպիսի տոկունությամբ նա տարավ պաշարման ահեղ օրերի բոլոր ձախորդություննները։ Մի անգամ համերգներից մեկին ներկա էր մարշալ Բաղրամյանը։ Նա հարցրեց, թե ինչու ընտանիքի հետ չի հեռանում Լենինգրադից։ Հայրս պատասխանեց.

-Ինչպե՞ս թե.չէ՞ որ ես աշխատում եմ, աղջիկս` նույնպես։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մարիա Փափազյան, Հուշերի թևերով, Երևան, 1978