Հրանտ Բագրատյան
հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ
Հրանտ Բագրատյան (ծնվ.՝ 1958 թ.-ի հոկտեմբերի 18-ին), հայ պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ (1993—1996 թթ.)[1], ՀՀ ԱԺ պատգամավոր (2012 թ.-ից)։
Քաղվածքներ
խմբագրել- «Գնացեք ձեր ղեկավարությանը ասեք՝ գնում ենք հաստատ կործանման։ Մարում է հանրապետությունը։ Արդեն 10 տարի է հանրապետությունը ՀՆԱ-ով նստած է 10 մլրդ դոլարի վրա, այս ձևի կատարողների պատճառով» (մարտ, 2015 թ., ՀՀ ԱԺ-ում Բագրատյանը խոսքը ասելիս նայում էր Արտակ Շաբոյանին, ըստ hetq.am կայքի)[2]։
- «Հետո ի՞նչ, որ մանդատը զիջեց, ես դրա համար շնորհակալություն հայտնեցի։ Ես ընդհանրապես չէի էլ ուզում ցուցակ մտնել։ Տեր-Պետրոսյանն ասել է, թե չի առաջադրվում, ես առաջադրվում եմ, ի՞նչն է այդտեղ անազնիվը» (հունվար, 2013 թ., ՀՀ ԱԺ 2012 թ.-ի ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել էր պատգամավոր դառնալուց, որի արդյունքում մանդատ ստացավ Հրանտ Բագրատյանը) [3]։
- «Ձերն էլ 1000 տոկոսով էր սխալ, 70-80 տարի առաջ ձեր սխալը, հանրապետությունից բան չթողեցիք արա՛, ի՜, բա ոնց, հենց դու չես թողել, բա 18-ից 20 թվին ո՞վ էր, չեղավ սենց, սենց բաներ մի՛ արեք, մանավանդ իշխանություն չեք, ինչի եք մեջ ընկնում արա, իյա» (հոկտեմբերի 29, 2015 թ., խոսքը վերաբերում էր ՀՅԴ պատգամավորներին)[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նախկին վարչապետներ։ Gov.am։ Վերստացված է՝ հոկտեմբերի 8, 2015 թ.։
- ↑ Հրանտ Բագրատյան. «Գնացեք, ձեր ղեկավարությանը ասեք՝ գնում ենք հաստատ կործանման»։ Hetq.am (30.03.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 8, 2015 թ.։
- ↑ Լավ արեցի՝ չհամբերեցի. Հրանտ Բագրատյանն իր առաջադրման մասին։ 168.am (11.01.2013)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 9, 2015 թ.։
- ↑ ԱԺ–ում Արծվիկ Մինասյանի ելույթը վեճի վերածվեց Հրանտ Բագրատյանի հետ։ Tert.am (29.10.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 29, 2015 թ.։