Մարկոս Ավրելիոս (լատիներեն՝ Marcus Aurelius) (ապրիլի 26, 121 – մարտի 17, 180), հռոմեական կայսր 161 թվականից։ Նա նաև ամենակարևոր ստոյիկ փիլիսոփաներից է եղել։
Կյանքը կարճ է, մի' բաց թող նրա ամենակարևոր պահը՝ բարի գործեր անել մարդկանց[1]։
Մի' արա այն, ինչ քո խիղճն է դատապարտում, և մի' արա այն, ինչ չի համապատասխանում ճշմարտությանը։ Սա համարիր ամենակարևորը, և դու կը կատարես քո կյանքի ողջ խնդիրը[2]։