Մեծ հույսեր
վեպ
«Մեծ հույսեր», անգլիացի գրող Չարլզ Դիկենսի վեպը, որ հրատարակվել է 1860-1861 թվականներին։
Քաղվածքներ
խմբագրել- Իսկական սերը կույր նվիրվածությունն է և անվերապահ հնազանդությունը։
- Նրանք բոլորն ատում էին ինձ, ինչպես ատում են ագահ և իրենց ակնկալությունից հուսախաբված մարդիկ։ Բայց իմանալով ինձ ժպտացող հաջողության մասին, նրանք բնականաբար, սկսեցին ամենաստորաքարշ ձևով քծնել ինձ։ Ինքնանվաստացումը…դա այն է, որ վստահում ու վստահում ես՝ ի հեճուկս ինքդ քեզ և բովանդակ աշխարհի, ամբողջ սիրտդ ու հոգիդ ես տալիս քեզ տանջահարողին։
- Դեռ վեր կենալիս նկատել էի, որ ջրի շիթերը հոսում էին փոքրիկ պատուհանիս ապակու վրայով, ասես մի ոգի ամբողջ գիշեր լաց էր եղել այնտեղ՝ թաշկինակի փոխարեն իմ պատուհանը պահելով դեմքին։
- Երբեք չպետք է ամաչենք մեր արցունքներից, որովհետև դրանք, ինչպես անձրևը, լվանում են մեր սրտերը չորացնող, ծանր, խեղդող փոշուց։
- Պատկերացրեք, որ ձեր կյանքից ջնջում, վերացնում են ամենանշանակալից օրերից մեկը, և ինքներդ դատեք, թե այդ դեպքում որքան կփոխվեր ձեր կյանքի ընթացքը։
- Աշխարհում ավելի վատ խաբեություն չկա, քան ինքնախաբեությունը։
Աղբյուրներ
խմբագրել- Չարլզ Դիքենս «Մեծ հույսեր»։ grqamol.am (ապրիլի 5, 2013 թ․)։ Վերստացված է՝ հունվարի 29, 2016 թ․։