Մեծ մայրս (հուշագրական վիպակ)
Ֆեթհիյե Չեթինի հուշագրական վիպակը
«Մեծ մայրս» (թուրքերեն՝ Anneannem), հուշագրական վիպակ, որտեղ թուրք հայտնի իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։
Քաղվածքներ
խմբագրել- «Այդ օրերը թող գնան, այլևս ետ չգան...»
- Ինչպես որ մոր անունը Էսմա և հոր անունը Հուսեյին չէր, այնպես էլ իր անունը ոչ թե Սեհեր էր, այլ՝ Հերանուշ։ (էջ 9)
- «Աչք և հոնք, մնացածը դատարկ խոսք»։ (էջ 22)
- -Ես հաջի եմ գնալու։
- - Այ մուսուլման, հաջը քո դռանն է։ (էջ 23)
- «Որպեսզի կերակուրը համեղ լինի, չպետք է խնայես անհրաժեշտ բաղադրամասերը։ Միսը, յուղը, համեմունքները պիտի առատ դնես։ Այսինքն, բաղադրամասերը չպետք է խնայես։ Հետո, ճաշը չպիտի կրակին դնես ու մոռանաս։ Այդ ճաշի հետ դու էլ պետք է դանդաղ-դանդաղ եփվես»։ (էջ 26)
- «Ես ի վիճակի եմ նորն առնելու, սակայն նա չի կարող։ Թող բարով գործածի»։ (էջ 47)
- «Ծնվողին օրորոց, մեռնողին` դագաղ»։ (էջ 47)
- «Իմ անունը Հերանուշ էր, մայրս` Իսկուհին էր, հայրս` Հովհաննեսը, որն այդ ժամանակ երկու հորեղբայրներիս հետ Ամերիկայում էր։ Երկու եղբայր ունեի։ Պապիս կոչում էին Հայրապետ էֆենդի։ Մի մարդ էր, որի խոսքը հարգի էր ոչ միայն մեր, այլև շրջակա բոլոր գյուղերում, շատերը գալիս և նրանից խորհուրդ էին հարցնում։ Մեր գյուղը մեծ էր, երեք գյուղապետ ուներ»։ (էջ 59)
- «Ասում էին, որ երբ աքսորյալներն Ուրֆայի անապատներն էին հասել, կոտորելու հրամանը դադարեցվել էր։ Ողջ մնացածներին տարել էին Հալեպ»։ (էջ 67)
- -Տատիկ, գիտե՞ս եղբայրդ` Խորենը, իր աղջկան ում անունով է կոչել։
- -Որտեղի՞ց իմանամ։
- -Քո անունն է դրել, տատիկ, աղջկան Հերանուշ է անվանել։ (էջ 81)
- «Այդ օրերը գնան, այլևս չկրկնվեն»։ (էջ 90)
- «Սա մեր ընտանիքի ժառանգական առանձնահակտությունն է։ Այս ցեղի ծոծրակն է քրտնում»։ (էջ 124)
- «Կոտորածի մասին առաջին պատմությունները ես իմացա, երբ չորս-հինգ տարեկան փոքր երեխա էի։ Իմ ողջ կյանքում թուրքերից շատ եմ վախեցել, նրանց հանդեպ խորը մի ատելություն եմ տածել։ Կոտորածի ժխտումն ամեն ինչ էլ ավելի վատացրեց։ Հետո իմացա, որ դուք նույնպես թուրք եք, սակայն միևնույն ժամանակ մեր ընտանիքի մի մասնիկն եք։ Հիմա ես այս մեծ ընտանիքը սիրում եմ իր բոլոր ճյուղերով և տենչում եմ ծանոթանալ իմ մյուս զարմիկների հետ և նույնիսկ նրանց հետ նվագել։ Սակայն կոտորածը ժխտողներին շարունակում եմ ատել և նրանց երբեք չեմ ներելու»։ (էջ 128)