Մի քիչ արև պաղ ջրի մեջ
Մի քիչ արև պաղ ջրի մեջ (ֆր.՝ Un peu de soleil dans l’eau froide), ֆրանսիացի կին գրող Ֆրանսուազ Սագանի վեպը՝ գրված 1969 թվականին։ Սյուժեի հիմքում ընկած է դեպրեսիայի մեջ գտնվող լրագրողի և նրան սիրող կնոջ պատմությունը։
Քաղվածքներ
խմբագրել- Ես չէի ցանկանում բացի Նատալիից որևէ այլ մեկի հետ խոսել այդ մասին։ Երևի սիրո մի բնորոշումն էլ ցանկությունն է կիսվելու միայն մի մարդու հետ։
- Միայն պատահական հայացքներն են ընդունակ ճշմարտությունը որսալու։
- Մարդ կարող է ազատ լինել միայն մեկ ուրիշի հետ հարաբերության մեջ գտնվելով։ Իսկ եթե դա երջանկությամբ է ուղեկցվում, համարվում է աշխարհի ամենամեծ ազատությունը։
- Ես երբեք չեմ ափսոսացել այն բաները, ինչը տվել եմ կամավոր։ Թանկ է նստում միայն այն, ինչ գողանում ես։ Հիշեք դա, իմ թանկագին ընկեր։
- Նատալին ուժեղ կին է։ Ավելի ճիշտ կին, ով գիտակցում է, որ իր թուլություններն այնպիսի ուժ են, որին հնարավոր չէ դիմադրել։
- Բոլոր կանայք էլ միատեսակ են. երբեք երջանիկ չեն զգում իրենց։ Եվ միշտ տղամարդու պատճառով։
- Նա գիտեր, որ սիրո մեջ միշտ մեկը ստիպում է մյուսին տառապել, և այդ դերերը հազվադեպ են փոփոխվում։
- – Սերը չարիք է։
- – Զարմանալի է, որ քեզ նման կրթված կինը չի վախենում նման ծեծված մտքեր արտահայտել,
- – Ոչ ես շատ եմ վախենում,– շշուկով արտաբերեց Նատալին,– բայց ճշմարտությունը գրեթե միշտ դրանցում է թաքնված։
- – Ինչ է, դու հիմա ավելի լավ ես գլուխ հանում իմ զգանցմունքներից, քան ե՞ս։
- – Ոչ միայն հիմա, այլև արդեն տասնհինգ տարի։
- Այն օրը, որ ամաչեք ձեր սիրած բանի համար, կործանվում եք։ Կործանվում հենց ձեզ համար։
- Կյանքը այդպիսին է, և լինում են դեպքեր, երբ պետք է աշխատես դուր գալ դիմացինիդ, խեղդել զգացածդ, իսկ հետո առանձնության մեջ ծիծաղել քո փոքրոգության վրա։
- Լինում է մի պահ, երբ պետք է ստիպել մարդկանց, պետք է կամովին դադարել նրանց հասկանալ ցանկանալուց, պետք է գործել հանուն քո շահերի, հանդես գալով նրանց դեմ ՝ նրանց վերջնական երջանկության համար։
Աղբյուրներ
խմբագրել- Ֆրանսուազ Սագան, «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» – grqamol.am