Մոխրագույնի հիսուն երանգները

էրոտիկ վեպ

«Մոխրագույնի հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades of Grey), անգլիացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի սիրային էրոտիկ վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։

«Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Մի՛ վստահեք այն տղամարդկանց, որոնք լավ պարել գիտեն։
  • Նա, ով ունակ է ամբողջությամբ կառավարել իր բանականությունը, տիրում է այն ամենին, ինչն իրավունքով իրեն է պատկանում։
  • Քո մեջ կա այնպիսի մի բան, որը ստիպում է ինձ վերադառնալ նորից ու նորից։
  • Դու չես կարող տեսնել ինձ կամ լսել, դու ի վիճակի կլինես ինձ միայն զգալ։
  • Իշխելու անսահման կարողությամբ օժտված է նա, ով հոգու խորքում համոզված է, որ ծնված է ուրիշներին կառավարելու համար։
  • Լաց եմ լինում կորցրած մի բանի համար, որը չեմ էլ ունեցել։ Հիմարություն է խոսել նրա մասին, ինչը չի եղել՝ չիրականացված հույսերի, կոտրված երազանքների, խաբված ակնկալիքների։
  • Օդը սկսեց չհերիքել, ես ասես Եվան լինեի դրախտում, իսկ Քրիստիանը՝ օձը, և ես տրվում էի գայթակղությանը։
  • Ցավի և հաճույքի մեջտեղում չափազանց աննշան տարածություն է, ինչպես մետաղադրամի երկու կողմը՝ նրանք գոյություն չունեն առանց մեկը մյուսի։
  • Նա բռնում է ձեռքս և իր գիրկն է տանում, իսկ ես կամավոր հնազանդվում եմ, չէ որ այդ վայրը ամենասիրելին է ինձ համար աշխարհում։
  • – Լավ է, որ դու չես կարողանում կարդալ մտքերս։
– Մտքերդ՝ այո, չեմ կարող, բայց մարմնիդ լեզուն, երեկ հասցրել եմ ճանաչել։
  • Ես ուզում եմ, որ քո աշխարհը սկսվի ինձնով, և ավարտվի ինձնով նույնպես։
  • Եթե ես քեզ նետեմ, ապա միայն մահճակալի վրա։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա