Մոխրագույնի հիսուն երանգները
էրոտիկ վեպ
(Վերահղված է Մոխրագույնի 50 երանգներըից)
«Մոխրագույնի հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades of Grey), անգլիացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի սիրային էրոտիկ վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Մի՛ վստահեք այն տղամարդկանց, որոնք լավ պարել գիտեն։
- Նա, ով ունակ է ամբողջությամբ կառավարել իր բանականությունը, տիրում է այն ամենին, ինչն իրավունքով իրեն է պատկանում։
- Քո մեջ կա այնպիսի մի բան, որը ստիպում է ինձ վերադառնալ նորից ու նորից։
- Դու չես կարող տեսնել ինձ կամ լսել, դու ի վիճակի կլինես ինձ միայն զգալ։
- Իշխելու անսահման կարողությամբ օժտված է նա, ով հոգու խորքում համոզված է, որ ծնված է ուրիշներին կառավարելու համար։
- Լաց եմ լինում կորցրած մի բանի համար, որը չեմ էլ ունեցել։ Հիմարություն է խոսել նրա մասին, ինչը չի եղել՝ չիրականացված հույսերի, կոտրված երազանքների, խաբված ակնկալիքների։
- Օդը սկսեց չհերիքել, ես ասես Եվան լինեի դրախտում, իսկ Քրիստիանը՝ օձը, և ես տրվում էի գայթակղությանը։
- Ցավի և հաճույքի մեջտեղում չափազանց աննշան տարածություն է, ինչպես մետաղադրամի երկու կողմը՝ նրանք գոյություն չունեն առանց մեկը մյուսի։
- Նա բռնում է ձեռքս և իր գիրկն է տանում, իսկ ես կամավոր հնազանդվում եմ, չէ որ այդ վայրը ամենասիրելին է ինձ համար աշխարհում։
- – Լավ է, որ դու չես կարողանում կարդալ մտքերս։
- – Մտքերդ՝ այո, չեմ կարող, բայց մարմնիդ լեզուն, երեկ հասցրել եմ ճանաչել։
- Ես ուզում եմ, որ քո աշխարհը սկսվի ինձնով, և ավարտվի ինձնով նույնպես։
- Եթե ես քեզ նետեմ, ապա միայն մահճակալի վրա։
Աղբյուրներ
խմբագրել- Էրիկա Լեոնարդ Ջեյմս «Մոխրագույնի 50 երանգները. Գիրք 1»։ Grqamol.am (փետրվարի 27, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ.։