«Մորմոք», հայ խորհրդային արձակագիր Անժելա Ստեփանյանի վեպը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Որքան քիչ բան է պետք, որ մարդն իրեն մարդ զգա։
  • Մարդիկ հեշտությամբ ներում են սիրային ժամանակավոր կապերը, ավելի ճիշտ չտեսնելու են տալիս, իսկ լուրջ զգացմունքը չգիտես ինչու, համարում են «հանցավոր» և սկսում անհանգստանալ։ Դրա մեջ ասես թաքնված վտանգի սպառնալիք ու ոտնձգություն են տեսնում իրենց նկատմամբ։ Մանավանդ ամուսին ունեցող կանայք։
  • Երբ ինքդ քեզ հետ ես, դեմ առ դեմ, մերկացած հոգիդ մթում խոստովանություններ է շշնջում, և դու դեռ տոգորվում ես սպասումի անհայտ հույսերով։
  • Սխալը, հակառակի պես, կատարվում է հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ես զգուշանում, երբ հատկապես լարում ես ուշադրությունդ։
  • Ամեն մարդ անում է այն, ինչի ընդունակ է, ինչ կարող է, և անում է ուժերը ներածին չափ։
  • Սկզբունքները ժամանակի հարվածներին չեն դիմանում, հնանում, մաշվում են զգեստի պես։
  • Մարդը քանի մեծանում, այնքան ավելի հաճախ է ետ նայում իր անցյալին, իր պատանեկությանը։
  • Որքան պայմանականություններ է ստեղծել մարդն իր համար` բարոյական արգելքներ ու սահմանափակումներ` գամելու ոտքերն աներևույթ շղթաներով և …տառապելու։
  • Ջահելությունը անմրցելի առավելություն է։

Աղբյուրներ

խմբագրել