Նիկոլայ II

Ռուսաստանի վերջին կայսր (1894–1917) Ռոմանովների արքայատոհմից


Նիկոլայ ІІ Ալեքսանդրովիչ (1868—1918), Համառուսական կայսր 1894-1917 թվականներին, Լեհաստանի թագավոր և Ֆինլանդիայի մեծ իշխան, Ռուսական կայսրության վերջին կայսր։ Ռոմանովների արքայատոհմից։ Ալեքսանդր III-ի որդին։ Ամուսնացել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ։

Николай II
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նիկոլայ II հոդվածը նաև Վիքիպեդիայում:

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես խենթանում եմ, երբ մտածում եմ Ռուսաստանի հեռանկարների մասին, մենք կդառնանք ամենավեհ ժողովուրդը, ամենավեհ պետությամբ, ամբողջ աշխարհը կգործի մեր թույլտվությամբ։
  • Խորին հավատքն առ Աստված և իսկական ռուս մարդկանց միաձայն ցանկությունը կոտրել և վտարել թշանմուն Ռուսաստանից դուրս՝ տալիս է ինձ ամուր վստահություն ապագային հանգիստ նայելու։
  • Ես փրկեցի ոչ թե ինքնակալական իշխանությունը, այլ Ռուսաստանը։ Ես վստահ չեմ, որ կառավարման ձևի փոփոխությունը հանգստություն և երջանկություն կտա ժողովրդին։
  • Թող բոլորն իմանան, որ ես, բոլոր ուժերը նվիրելով ժողովրդի բարօրությանը, կպաշտպանեմ ինքնակալման սկիզբը այնպես ամուր և անշեղորեն, ինչպես այն պաշտպանեց իմ մահացած անմոռանալի ծնողը։
  • Սեփականատերը Ռուսական հողի։ — Գրել է Նիկոլայ II-ը Համառուսական բնակչության մարդահամարի ժամանակ «Զբաղմունք» սյունակում:
  • Միայն այն պետությունն է ուժեղ և ամուր, որը սրբորեն պահում է իր անցյալի ուխտերը։
  • Այսօր ինձ այցելել է սիրո զգացմունքը։ Ճաշելուց հետո ամբողջ զգացմունքը կորավ։
  • Ով մտածում է խաղաղության մասին, ով ցանկանում է դա՝ նա Հայրենինքի դավաճան է։ — Նիկոլայ II -ի վերջին հրամանը զորքին, մարտի 8, 1917 թվական:
  • Չարը չէ որ հաղթում է չարին, այլ միայն սերը։