«Որ չկորչես թաղամասում» (ֆր.՝ Pour que tu ne te perdes pas dans le quartier), ֆրանսիացի գրող, կինոսցենարիստ Պատրիկ Մոդիանոյի վեպը, որ գրվել է 2014 թվականին։

«Որ չկորչես թաղամասում» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Օրերից մի օր մենք ի վերջո մոռանում ենք մեր կյանքի անախորժ կամ էլ չափից դուրս ցավագին մանրամասները։ Բավական է մեջքի վրա պառկած լողալ մակերևույթով ու փակ աչքերով օրորվել անհատակ ջրերի երեսին։
  • Շատ տարիներ անց փորձում ես գտնել մի շարք հանելուկների լուծումը, որ ժամանակին հանելուկ չէին, ուզում ես վերծանել կիսով չափ ջնջված գրերը հնագույն մի լեզվի, որի այբուբենն անգամ չգիտես։
  • Ինչո՞ւ մարդկանց, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում, որոնց հանդիպում եք կյանքում մի անգամ ու այլևս չեք տեսնի, վիճակված է, ասես ետնաբեմից, այդքան կարևոր դեր խաղալ ձեր կյանքում։
  • Ինչ տարօրինակ ճանապարհ պետք է անցնեի` քեզ հասնելու համար։
  • Մանկության հիշողությունները հաճախ աննշան մանրամասներ են, որ հառնում են անէությունից։
  • Աղետի ու բարոյալքման ժամանակներում, եթե չես ուզում հավասարակշռությունդ կորցնել ու գլորվել ներքև, միակ ելքը որևէ հաստատուն կետ գտնելն է։

Աղբյուրներ

խմբագրել