Ումբերտո Սաբա (իտալ.՝ Umberto Saba, իսկական ազգանունը՝ Պոլի, Poli, մարտի 9, 1883, Տրիեստ - օգոստոսի 25, 1957, Գորիցիա), իտալացի գրող, բանաստեղծ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ջահելությունը՝
դժվարության ծարավ,
իր հոժար կամքով
ուսն է հարմարեցնում
ծանր բեռան տակ։
Բայց չի դիմանում։
Փլվում է արցունքներից[1]։
 
Ումբերտո Սաբայի անվան գրախանութ Տրիեստում
  • Ահա կաթիլն այդ դաժան, վառ-կարմիր,
ընկնում է ներքև, ամփոփվում հողում։
Ախ, վաղը ևեթ հենց այս նույն տեղում
կաճի ողբացյալ շուշանը երկնի[1]։
  • Մի ցանկություն՝
ապրել հիմա
բոլորի մեջ,
բոլորի պես,
բոլորի հետ։
Ինձ համակած
ամենամեծ հրճվանքն է սա[1]։
  • Բայց և մահն է դուռը բախում։
Նաև մահն է իր բաժինը հայցում կյանքից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Էջեր 20-րդ դարի իտալական պոեզիայից: Ժողովածու, Երևան, Սովետական գրող, 1985, 152 էջ: (թարգմ. իտալ.՝ Գագիկ Բաղդասարյան, Արմեն Շեկոյան)


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ումբերտո Սաբա հոդվածը նաև Վիքիպեդիայում: