Պիգմալիոն

Բեռնարդ Շոուի պիես

«Պիգմալիոն» (անգլ.՝ Pygmalion), անգլիացի դրամատուրգ Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը, որը տպագրվել է 1912 թվականին։

«Պիգմալիոն» պիեսի առաջին հրատարակության շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Եվ ընդհանրապես, ո՞վ է մեզնից հասկանում, թե ինչ է անում։ Մենք երբեք ոչինչ չէինք անի, եթե հասկանայինք, թե ինչ ենք անում։
  • Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում։ Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ՝ մեկ այլ բան։ Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից։ Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին։ Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ, և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ։
  • Պահպանիր պենսերդ, իսկ ֆունտերդ իրենք իրենց կպահպանվեն. այս ասացվածքը հավասարապես կարելի է կիրառել ինչպես փողերի, այնպես էլ մեր անձնական սովորությունների համար։
  • Տղամարդկանց մեծամասնությունը, դժբախտաբար, պատկանում է այն դժբախտներին, ովքեր ամուսնանում են։
  • Լսեք իմ խորհուրդը, պարոն. ամուսնացեք Էլիզայի հետ, քանի դեռ նա երիտասարդ է և չի հասկանում ինչն ինչոց է։ Չամուսնանաք՝ հետո կզղջաք, ամուսնանաք՝ հետո կզղջա նա, այնպես որ, ավելի լավ է նա զղջա, քանի որ դուք տղամարդ եք, իսկ նա՝ ընդամենը կին, և, միևնույնն է, իր երջանկությունը չի հասկանում։
  • Աշխարհը երբեք էլ չէր ստեղծվի, եթե նրա արարիչը մտահոգվեր ինչ-որ մեկին անհանգստություն չպատճառելու մասին։ Ստեղծել կյանք՝ նշանակում է պատճառել անհանգստություն։
  • Ունակ չե՞ք գնահատել այն, ինչ ունեք, ուրեմն ստացեք այն, ինչ ունակ եք գնահատել։
  • Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է։

Աղբյուրներ

խմբագրել