Ջերալդ Ֆորդ (անգլ.՝ Gerald Ford, հուլիսի 14, 1913 - դեկտեմբերի 26, 2006), Ամերիկայի Միացյալ Նահանգների 38-րդ նախագահը 1974-1977 թվականներին։ Առաջին նախագահը, ով չի ընտրվել ո՛չ նախագահ, ո՛չ էլ փոխնախագահ։ Փոխնախագահի պաշտոնից հրաժարված Սպիրո Էնգրյուի փոխարեն նա նշանակվել է փոխնախագահ, այնուհետև նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո դարձել է ԱՄՆ-ի նախագահ։

Ջերալդ Ֆորդը (1974)

Քաղվածքներ խմբագրել

  • Մեզ մոտ նախագահ կարող է դառնալ ով ասես. ես դարձա, չէ[1]։
  • Եթե կառավարությունն այնքան մեծ է, որ ձեզ տա այն ամենը, ինչ ցանկանում եք, այն բավականաչափ մեծ է, որպեսզի խլի այն ամենը, ինչ դուք ունեք[1]։
  • Եթե ես ստիպված լինեի վերադառնալ քոլեջ, կկենտրոնանայի երկու առարկայի՝ գրելու արվեստի և լսարանի առջև խոսելու արվեստի վրա[1]։

Ֆորդի մասին խմբագրել

  • Ջերին այնքան բութ է, որ չի կարող քայլել և միաժամանակ մաստակ ծամել[1]։
Լինդոն Ջոնսոն (ԱՄՆ-ի 36-րդ նախագահ)
  • Խառնվել Ջերալդ Ֆորդի ընտրարշավին նույնն է, ինչ փոխել «Տիտանիկի» տախտակամածի աթոռների տեղերը[1]։
Ռոջերս Մորթոն (ամերիկացի քաղաքական գործիչ)

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջերալդ Ֆորդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: