Ջինա Լոլոբրիջիդա
Իտալացի դերասանուհի
Ջինա Լոլոբրիջիդա (իտալ.՝ Gina Lollobrigida, իսկական անուն ազգանունը՝ Լուիջինա Լոլոբրիջիդա, հուլիսի 4, 1927, Սուբյակո, Լացիո, Իտալիա - հունվարի 16, 2023, Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի և լուսանկարչուհի։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենալավ կոսմետիկան սերն է[1]։
- Իմ կյանքի փորձը ցույց է տալիս, որ հարուստ մարդիկ ժլատ են լինում[1]։
- Կինոյում կրծքերի փոխարեն պետք է սիրտ ցույց տալ[1]։
- Կանայք հեշտությամբ են ընդունում իրենց սխալները, դրա համար էլ թվում է, թե նրանք տղամարդկանցից հաճախ են սխալվում[1]։
- Նշանակություն չունի, որ հիմա շիկահեր եմ, ես առաջվա նման կրակոտ եմ թխահերի պես[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 1,4 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 420-421։