Ռուբեն Հախվերդյան

հայ հեղինակ, երգիչ, կոմպոզիտոր, գրող

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (ծնվ.՝ 3 դեկտեմբերի, 1950, Երևան), հայ երգիչ, երգահան, կիթառահար, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Ռուբեն Հախվերդյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Նրանք պետք է ապրեն աշխատավարձերով, բայց ապրում են իրենց բիզնեսներով։ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, Սերժ Սարգսյանի մասին բոլորս գիտենք, բոլորին պետք է «ռասկուլաչիտ» անել։ Նրանցից շատերը Քրեական օրենսգրքով պետք է պատասխան տան[1]։
(ապրիլի 13, 2016 թ.)
  • Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատարը պետք է հրաժարական տա։ Պետք է հրաժարական տա հատկապես Կառավարությունը[1][2]։
(ապրիլի 13, 2016 թ.)
  • Սուտ ա, որ սովետական պետությունը քանդվել ա, ստեղ անկախ պետություն չկա, մենք նորից ռուսի ճորտն ենք, սաղին КГБ-ն ա նշանակում[3]։
(մայիսի 2, 2012 թ.)
  • Նրանցից շատերը պետք է քրեական պատասխանատվության կանչվեն։ Եկեղեցի ու շքեղ առանձնատներ կառուցելու փոխարեն թող բանակին միջոցներ հատկացնեն։ Այո, ժողովուրդը կռվում է թուրքի հետ, իսկ ո՞վ պետք է կռվի ներքին թուրքի դեմ[2]
(ապրիլի 13, 2016 թ.)
  • Իրանք էնքան են լափել, որ իրանց ծոռներին էլ հերիք ա էդ փողը։ Սաղ ժողովուրդը զզված է իրենցից[4]։
(մարտ 08, 2013 թ.)
  • Եթե այդ ցույցը չլիներ, երեւի մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ ցույցը միայն Լևոնի մասին էր։ Այդ ցույցը ընդհանուր մեր ժողովրդի բողոքն էր։ Դա ըմբոստություն էր[5]։
(հուլիսի 6, 2009 թ.)

Երգերի տեքստերից

խմբագրել

«Նախագահական ընտրություններ»

խմբագրել
  • Երկնքում ճախրող ոստիկաններ,
    Ոստիկանատիպ մուրացկաններ,
    Մուրացկանակերպ անգույն դեմքեր
    Ու կերած-խմած ուրվականներ։
  • Մտավորական քրեականներ,
    Կիսագողական ոստիկաններ,
    Ղումարի նստած դասախոսներ
    Ու նստած-ելած շատախոսներ։
  • Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը,
    Մահվան հետ գիշեր են լուսացնում։
    Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի քերանքը,
    Թալանում է ազգը ու պղծում։
  • Գեներալատիպ մեծ գրողներ,
    Գրողի տարած գեներալներ,
    Գեներալամիտ նախարարներ
    Ու նմանատիպ տարբեր բաներ։

«Ծեր գնչուհին»

խմբագրել
  • Ծեր գնչուհին բախտս կարդաց
    Իմ հայացքի մեջ մոխրացած,
    Նա կիսաձայն ինձ շշնջաց,
    Որ ես ճամփորդ եմ ուշացած։
  • Որ ընկերներս հեռացել են,
    Սիրելիներս էլ չկան,
    Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
    Հոգեհացիս հազիվ թե գան։
  • Քո իսկական սիրահարները
    Քեզ լքեցին, իմ Երևան
    Անտերուդուս մուրացկանները
    Դարձան քեզ տեր ու տիրական։
  • «Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
    Ասում եմ քեզ, իմ Երևան,
    Արժեր հասնել աշխարհի ծերը,
    Որ էս բառերը հասկանամ։

«Կրկնվող պատմություն»

խմբագրել
  • Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
    Կրկնվող պատմություն,
    Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
    Ճակատագիր ի՜մ դառնություն։

«Լավագույն տղերքը»

խմբագրել
  • Լավագույն տղերքը հեռանում են,
    Օտար ափերում բախտ որոնում.
    Սիրելի կանայք թողնում գնում են,
    Ուրիշների մեջ են մեգ փնտրում։

«Ուրվական»

խմբագրել
  • Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
    Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
  • Գինում խեղդված կճչա խցանահանը,
    Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

Ռուբեն Հախվերդյանի մասին

խմբագրել
  • Ռուբենը նպատակասլաց մարդ է, ու որքան էլ սավառնումի, թռիչքների պահեր ունենա, միևնույն է, նա չի դավաճանում իր գործին, ինքն իր գործին է, ինքը գիտի, որ կարևոր առաքելություն ունի հայոց լեզուն ծառայեցնել իր ժողովրդին, հայերեն խոսքը, մայրենի և հայեցի պահել ու հասցնել հայ երիտասարդներին, մանուկներին, աշխարհի որ ծայրում էլ լինեն նրանք։ Այս դժվարին, բայց շնորհակալ գործը նա իրականացնում է թե՛ բնազդով, թե՛ մեծ գիտակցությամբ։ Արվեստը, մշակույթը զանազան հարձակումներից փրկելու, պահել-պահպաևելու իր ձևն ունի Ռուբենը։ Այն է՝ շարունակել ստեղծագործել և ստեղծել նոր, իսկական բարձրարվեստ գործեր[6]։
  • Մեր մեծերն ասում են. «Գործն է անմահ»։ Ասված է նաև Ռուբենի համար։
Արա Շիրազ
  • Իմ մարտական ընկերներից մեկը՝ Կարդան Գևորգյանը, գիտեր, որ մեծ ցանկություն ունեմ Ռուբենի հետ ծանոթանալու, ու մի օր կազմակերպեց այդ հանդիպումը։ Սկզբում երկուսս էլ լռում էինք... Խոսեցինք, բայց՝ կարճ։ Ես հասկացա, որ նա՝ թեև արտիստ, բայց գործի մարդ է, առանց ավելորդությունների։ Մարդու այդ տեսակը հասկանալի է ինձ ու համակրելի։ Մենք շատ բառեր չփոխանակեցինք։ Հրաժեշտին ես պարզապես ասացի.
- Դու իսկական երգիչ ես. շնորհակալություն քեզ։
Նա էլ պատասխանեց.
- Իսկ դու իսկական զինվոր ես. շնորհակալություն քեզ[6]։
Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս), Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս
  • Ստեղծագործիր, խնդրում եմ, մի՜ կանգնիր։ Հավասարներին, այնուամենայնիվ, միշտ կայծ է պետք՝ ներքին վառողը բոց դարձնելու համար։ Կայծ տվողը ղու ես, չմոռանա՜ս[6]։
Արմեն Դարփինյան
  • Ես շատ գնահատում եմ այսօրվա բարդերին, բայց Ռուբենին ղեռ գերազանցող չկա։ Այսօր նա եզակի է իր տեսակի մեջ, և կարծում եմ հավերժ կմնա այղպիսին իր արվեստով, որը կարևոր ժառանգություն է մեզ համար։ Իր մասին, ինչպես բոլոր մեծերի, կան պատմություններ, ասում են ինքը կտրուկ է, կարող է դիմացինի երեսին ասել ինչ մտածում է, անմիջական է, անակնկալների, անկանխատեսելի խենթությունների վարպետ։ Սահմաններ չկան Ռուբենի համար, բայց իր պոեզիան, արվեստը, տաղանդը նույնպես սահմաններ չունեն[6]։
Սյուզան Մարգարյան

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուբեն Հախվերդյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: