Սաադիի վերջին գարունը
«Սաադիի վերջին գարունը», Ավետիք Իսահակյանի զրույցներից[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթերն է բանում առավոտյան հովիկին։
- Սիրող սիրտը լսում է այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով։
- Աշխարհը՝ առօրյա և միշտ հիսաքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։
- Ինչո՞ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։ Պահի′ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց։