Սեպուհ Չուլջյան
(Վերահղված է Սեպուհ Չուլջեանից)
Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան (մարտի 24, 1959 - նոյեմբերի 19, 2020), Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հիմնադիր առաջնորդ։
Քաղվածքներ
խմբագրել- Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերություններում[1]։
- Հրանտ Դինքը նահատակվեց դավադիր գնդակով, բայց շարժեց մարդկության սիրտը[2]։
- Հանուն մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ու հոգևոր ամբողջականության Հայ Եկեղեցին ոչինչ պետք չէ խնայի[3]։
- Այս երկիրը ձերն է, ձեր տունն է, և դուք նույնպես այն շենացնելու պարտավորությունն ունեք[4]։
- Մենք ոչ միայն մարդ, երկիր ու մշակույթ ենք կորցրել, այլ մի ամբողջական աշխարհ, Հայոց հինավուրց ու պատմությամբ հարուստ աշխարհ, որի կորուստը հազիվ թե հնարավոր լինի արտահայտել բառերով[5]։
- Լինել հայրենապաշտ եւ ունենալ բարոյական բարձր նկարագիր, այսօրվա կերտողը եւ վաղվա մեր ազգային ու հոգեւոր մշակույթի տերը լինել։ Ահա պատասխանատու ու պատվաբեր մի առաքելություն, որ պիտի ստանձնի այսօրվա երիտասարդը[6]։
- Աշխարհը անխնա աղում ու ձուլում է իր մեջ բոլոր նրանց, ովքեր կորցնում են իրենց հոգևոր ու ազգային դիմագիծը, պատկանելիությունը[7]։
- Հայտնի է, որ հայերի հայրենիքը պատմական Հայաստանն է։ Մեր պապերի երկիրը ճանաչելը և պատմությունն ապրելն ու պատմական հիշողությունը վերակառուցելը անհրաժեշտություն է[8]։
- Պատմությունը լի է կորուստներով։ Հաղթանակների, հաջողությունների կողքին շատ մեծ են մեր կորուստները։ Եվ այդ կորուստները պատճառաբանված են միմիայն մեր անմիաբանությամբ և տկարությամբ։ Թողնենք, թե հարևանը ուժեղ էր ավելի, թողնենք, թե նա այսպիսին կամ այնպիսին էր։ Մենք ինչպիսի՞ն էինք, երբ հարևան թշնամի ազգերը մեզ ոչնչացնում էին, մենք ի՞նչ վիճակում էինք։ Անմիաբան[9]։
- Կարդացե՛ք՝ 100 տարի առաջ պատմական Հայաստանում ինչ հոգեվիճակ և ինչպիսի մարդկային հարաբերություններ էին տիրում, և այն ժամանակ կհասկանաք, թե ինչ բան է կորցնել հայրենիքը, ինչ բան է կորցնել մի աշխարհ, որ կոչվում էր «հայ աշխարհ»։ Ես վերջին կտոր հայ աշխարհը կորցնելու վախն է, որ միշտ ունեմ... այսօր էլ ցավը մեջս է, որովհետև շարունակ պատմությունն ինձ ուղեկցում է թե քնի մեջ, թե երազի, թե կյանքում առօրեայի... Չեմ ուզում, որ մենք այս, ինչ ունենք, հանկարծ ու հանկարծ կորցնենք[10]։
- Այսօ՛ր, հիմա՛ է պահը, որ պետք է արթնացնեմ ես, ես պետք է ահազանգեմ։ Ահազանգելով միայն ես գոնե արթուն կպահեմ մարդկանց։ Հայը իրավունք չունի իր առօրեայի մեջ մխրճվել և միմյանց նկատմամբ հաշվեհարդարով տարվել ու դրա մեջ քուն մտնել։ Հայը արթուն պետք է լինի։ Մի մասը հայի պետք է քնի, մյուս մասը արթուն մնա... Հայը պետք է ունենա արթուն գիտակցություն, առողջ ու կառուցողական քննադատություն և շինիչ ծրագրեր ու գործեր, որպեսզի մենք մշտապես սթափ լինենք[11]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ», «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #230, 16-12-2009
- ↑ Հրանտ Դինք, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 16-03-2011
- ↑ Քրիստոնեական, էջ 3
- ↑ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան․ «Դուք ձեր տունը շենացնելու պարտավորություն ունեք», ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջ
- ↑ Ուխտագնացություն Արեւմտյան Հայաստան, "ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #009, 12-09-2009
- ↑ ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԸ, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-11-2006
- ↑ Religions.am: «Մեզ հակացուցված է մարդկային կորուստները, քանզի յուրաքանչյուր հայ թանկ է մեզ համար»
- ↑ Ոչ ոք իրավունք չունի վնաս հասցնել պոլսահայերի իմիջին, Akunq.am, առաջնային աղբյուր՝ «Ակօս», թիվ 798
- ↑ Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է, Fortuna Regional TV
- ↑ Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է, Fortuna Regional TV
- ↑ Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է, Fortuna Regional TV