Սերժ Թանկյան
ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան
Սերժ Թանկյան (օգոստոսի 21, 1967, Բեյրութ, Լիբանան), միջազգային ճանաչում ունեցող հայ ռոք երաժիշտ և երգահան։
ՔաղվածքներԽմբագրել
Սերժ Սարգսյանին ուղղվածԽմբագրել
- «...Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը...»[1]։
Ցեղասպանության հիշատակման վերաբերյալԽմբագրել
- «Թուրքիայի կառավարությունը օգտագործում իր իշխանությունը և միլիոններ է ծախսում՝ պատմական ճշմարտությունը ժխտելու համար։ Իսկ ԱՄՆ-ը, տուրք տալով այդ ուժին, չի արտաբերում «ցեղասպանություն» բառը։ Նախագահ Բարաք Օբաման, երբ դեռ նախագահի թեկնածու էր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այժմ երբ նա նախագահ է, այդ եզրույթը չկիրառելը երեսպաշտություն է[2]։
Այլ քաղվածքներԽմբագրել
- «Ներողություն եմ խնդրում Էրդողանի մասին հրապարակումներ անելուս համար։ Ռուսաստանը մեղադրել է Էրդողանի ընտանիքին «Իսլամական պետության» հետ նավթի անօրինական վաճառքի համար։ Ես այդ հոդվածը չեմ տեղադրում իմ էջում, ոչ էլ Թուրքիայում բանտարկված լրագրողների։ Ես համոզված եմ, որ փորձագետ Փիթեր Ջեքսոնը կհաստատի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը» (դեկտեմբեր, 2015 թ.)[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին
- ↑ Սերժ Թանկյան. Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ կենդանի ենք
- ↑ Էրդողանի եւ Գոլումի համեմատությունը վիրավորում է հենց Գոլումին. Սերժ Թանկյան։ News.am (դեկտեմբերի 3, 2015 թ.)։ Վերստացված է՝ դեկտեմբերի 4, 2015 թ.։