«Սիրեկանը» (ֆր.՝ L’Amant), ֆրանսիացի գրող, սցենարիստ, ռեժիսոր, դերասանուհի Մարգըրիտ Դյուրասի ինքնակենսագրական վեպը՝ գրված 1984 թվականին, որի համար ստացել է Գոնկուրյան մրցանակ։ Վեպը թարգմանվել է 43 լեզվով։ Հայերեն է թարգմանել Ա․ Հակոբյանը 1995 թվականին[1]։

«Սիրեկանը» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես արդեն հասունացել եմ։ Ինչ-որ բան գիտեմ։ Գիտեմ, որ հագուստը չէ, որ գեղեցկացնում է կանանց, ոչ էլ գեղեցկանալու համար թափած ջանքերը, ոչ քսուքների բարձր գները, ոչ նրանց հազվագյուտությունը, ոչ թանկարժեք արդուզարդը։ Գիտեմ որ խնդիրն այլուր է։ Բայց չգիտեմ որտեղ…
  • Երբեք չկա «բարի երեկո», «շնորհավոր նոր տարի»։ Չկա երբեք «շնորհակալություն»։ Խոսել չկա։ Չկա խոսելու պահանջ։ Բոլորս համր ենք, մեկուսի, հեռու իրարից։ Սա մի քաղքենի ընտանիք է, որ քարացել է ելումուտ չունեցող թանձրության մեջ։ Յուրաքանչյուր օր ջանում ենք սպանել մեզ, սպանել միմյանց, լցված ենք սպանելու ցանկությամբ։ Ոչ միայն չենք խոսում միմյանց հետ, այլև չենք նայում իրար։ Այն պահին, երբ նայում են մեզ, մենք չենք նայում։ Նայել՝ նշանակում է հետաքրքրություն ցուցաբերել առ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկի հանդեպ, նշանակում է կործանվել։ Ոչ մեկ արժանի չէ քո հայացքին։ Նայելն անտարբեր է։ «Զրույց» բառն ընդմիշտ վերացած է։ Այստեղ լավագույնը որ կարող է ասվել՝ ամոթն է, գոռոզությունը։ Ամեն մի համակցություն՝ լինի ընտանեկան կամ թե ուրիշ, ատելի է մեզ, աղճատող։ Մենք միասնական ենք նախասկզբնական ամոթի զգացումով՝ այն, որ ապրում ենք այս կյանքում։
  • Ես երբեք չեմ գրել, ինձ միայն թվացել է, թե գրում եմ, երբեք չեմ սիրել, միայն կարծել եմ, թե սիրում եմ, երբեք ոչինչ չեմ արել, բացի փակ դռան առջև սպասելուց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 188. 


Աղբյուրներ

խմբագրել