Պուբլիլիոս Սիրոս
(Վերահղված է Սիրոս, Պուբլիլիոսից)
Պուբլիլիոս Սիրոս (լատիներեն՝ Publilius Syrus, առաջին դար մ.թ.ա), ասացվածքների ասորի գրող, ով որպես ստրուկ բերվել է Հռոմ, սակայն իր տաղանդավորության համար ազատվել և կրթվել իր տիրոջ կողմից։
Քաղվածքներ
խմբագրել- Աղքատին սփոփում է հույսը, ժլատին՝ ունեցվածքը, դժբախտին՝ մահը[1]։
- Աղքատությունը մարդուն փորձության է ենթարկում[1]։
- Ով վնաս է հասցնում մեկին, նա սպառնում է շատերին[2]։
- Ճակատագիրը մեկ անգամ վնասելով չի բավարարվում[3]։
- Կյանքի ղեկավարը ճակատագիրն է, այլ ոչ թե իմաստությունը[4]։
- Մեղավորը օրենքից է վախենում, անմեղը՝ ճակատագրից[4]։
- Քո երջանկությունը մի՛ կառուցիր ուրիշի դժբախտության վրա[5]։
- Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար[5]։
- Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 13.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321.
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
- ↑ 4,0 4,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
- ↑ 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168։