«Վիկտոր Հյուգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.6) (Ռոբոտը ավելացնում է․: sv:Victor Hugo
Տող 13.
 
*Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է [[հայերեն]] թարգմանվելը:<ref>{{cite web|title=Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին|url=http://www.lezu.am/?p=560|date=2011-01-27|accessdate=2011-07-11}}</ref>
 
== Անաղբյուր ==
*Մեր արարքները կարող են մեզ հասցնել մինչև երկինք և հակառակը` խորտակել հիմնովին: Մենք մեր արարքների երեխաներն ենք:
 
*Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը` աղքատություն:
 
*Բարի լինելը չափազանց հեշտ է: Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար:
 
*Գաղափարները հազվագույտ որս են բառերի անտառում:
 
*Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում:
 
*Ծիծաղն արև է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը:
 
*Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը:
 
*Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց:
 
*Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ և եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ:
 
*Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը` ընթերցողը:
 
*Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է:
 
*Մեծ խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջև ծնկի եմ իջնում:
 
*Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է:
 
*Մահը փոխակերպում է հավերժական լույսի:
 
*Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը` ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ:
 
==Աղբյուրներ==